ՙՙՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ՚


Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Իսկ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը հետաձգվեց եւս 15 օրով: Այս եւ
վերջերս կարծես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամլո խոսնակի դերը ստանձնած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հակահայկական հայտարարության մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Ըստ Ձեզ, ինչը կարող էր խանգարել, որ երեկ Աստանայում չստորագրվեց Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը:
- Հանրային կարծիքում կամ գիտակցության մեջ այնպիսի մի ընկալում կա, որ այս փաստաթղթի ստորագրման հետաձգումը պայմանավորված է կողմերի միջեւ սկզբունքային, տեխնիկական ընթացակարգերին, կանոնակարգերին վերաբերող, նույնիսկ հայեցակարգային բնույթի հարցադրումների պատճառով: Ճիշտն ասած, այդ կարծիքին չեմ, որովհետեւ նման հայեցակարգային բնույթի խնդիրները չեն կարող հարթվել 15 օրվա ընթացքում: Ի±նչ պետք է արվի 15 օրվա ընթացքում, ավելի շատ ու ինտենսիվ առաջին դեմքերը պետք է իրար հետ համագործակցե±ն կամ հաղորդակցվե±ն: Դա իրենք միշտ են անում: Հետեւաբար, ենթադրում եմ, որ խոսքը զուտ տեխնիկական հարցադրումների մասին է: Այսինքն` այն պայմանավորվածությունները, որոնք նախատեսված են ճանապարհային քարտեզի շրջանակներում` տեխնիկական ընթացակարգերի մշակում, դրանց շուրջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինչ-որ պայմանավորվածությունների ձեռքբերում եւ այլն, հասել է մի այնպիսի կանդինցիայի, որն այլեւս Հայաստանի անդամակցության առումով տեխնիկական որեւէ խոչընդոտ կամ խնդիրներ չի առաջացնի: Այլապես ենթադրել, թե 15 օրվա ընթացքում կարելի է կողմերի սկզբունքային, հայեցակարգային բնույթի առարկությունները հարթել, պետք է լինել առնվազն միամիտ: Այդպիսի բան չի կարող լինել: Հետեւաբար, կարծում եմ, որ նույնիսկ սրա մեջ կարելի է տեսնել ինչ-որ մի փաստագրում եւս: Հայաստանը համեմատաբար կարճ ժամանակահատվածում` ըստ էության, կես տարվա ընթացքում, այն աստիճանի է Մաքսային միության իր անդամակցության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իր բանակցության գործընթացում առաջ անցել, որ ընդամենը մի 15 օրվա ընթացքում մնացած հարցերն էլ կկարգավորվեն: Օրինակ, սա արդեն խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացը` այդ տեխնիկական ընթացակարգերին նվիրված, ճանապարհային քարտեզի կատարման ընթացքում բավականին տպավորիչ է: Այլապես նման պայմանավորվածություն ձեռք չէր բերվի: Եվ համաձայնեք, որ այդ 15 օրվա վերաբերյալ, ուրեմն` կա պայմանավորվածություն: Դա ոչ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումն է, այլ կա ընկալում բոլորի կողմից:
- Իսկ ինչպե±ս կբացատրեք Ն. Նազարբաեւի Աստանայում կատարած հայտարարությունը, թե Ադրբեջանին ՙչգրգռելու՚ համար Հայաստանը նոր ձեւավորվող միությանը պետք է անդամակցի այնպես, ինչպես միացել է ԱՀԿ-ին` առանց ԼՂՀ-ի:
- Նախ ես նորից կպնդեմ, որ ՄՄ անդամակցության հետաձգումը պայմանավորված չէ Նուրսուլթան Նազարբաեւի այդ հայտարարությամբ: Եվ երկրորդ` նման հայտարարությամբ Նազարբաեւը, ըստ էության, փորձում է հավելյալ խնդիրներ ու խոչընդոտներ ստեղծել Հայաստանի անդամակցության հետ կապված: Հետեւաբար, պետք է ենթադրել Մաքսային միության հարավային ուղղությամբ ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ տնտեսական  անվտանգությունը երաշխավորելու հարցում կա երաշխիքների ստեղծման կարիք, որն, ըստ էության, նա անում է:
- Բայց արդյոք դա բխում է Մաքսային միության հետաքրքրություններից:
- Թույլ տվեք ասել, որ` ոչ: Հետեւաբար, կարծում եմ` միգուցե Ղազախստանն ունի որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում նաեւ` եթե ոչ ռազմաքաղաքական, ապա այլ բնույթի պարտավորվածություններ, ընդհուպ միջանձնային: Եվ Նուրսուլթան Նազարբաեւը շատ ՙպարկեշտորեն՚ փորձում է իր մտահոգությունները բարձրաձայնել` հաստատ իմանալով պատասխանը, որ երբեւէ որեւէ պարագայում որեւէ մաքսակետ չի կարող գործել Հայաստանի եւ Արցախի միջեւ: Եվ սա ես չեմ ասում, այլ ասել է մեր երկրի բարձրագույն ղեկավարը: Հետեւաբար, եկեք բարձրաձայն մտորենք` ինչո±ւ է Նուրսուլթան Նազարբաեւը այս հարցը բարձրացնում` ակնհայտ իմանալով պատասխանը: Եվ ինչո±ւ է բարձրացնում այս հարցը` իմանալով, որ այդ կարծիքին չէ Ռուսաստանը` իրենց ամենակարեւոր, առանցքային դերակատարություն ունեցող Մաքսային միության գործընկերը: Ինչո±ւ է Նազարբաեւը այս հարցը բարձրացնում` հաստատ համոզված լինելով, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին պետք է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ հենց Մաքսային միությանը, որովհետեւ դա ապահովելու է, եթե ոչ Ղազախստանի կամ Բելառուսի, ապա գոնե Ռուսաստանի հարավային ուղղությամբ տնտեսական, ռազմաքաղաքական անվտանգությունը: Իսկ Ռուսաստանի անվտանգությունը նաեւ ՄՄ-ի անվտանգությունն է:
- Միթե այս բոլորը ՄՄ անդամ երկրների համար հասկանալի չէ:
- Իհարկե հասկանալի է, եւ եթե կուզեք, Նազարբաեւի հարցադրման հասցեատերը Հայաստանը չէ, դա մեզ չէ ուղղված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում