ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԸՆԿԱԼԵԼԻ Է, ՔԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆԸ՚

Արխիվ 12-16

ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԸՆԿԱԼԵԼԻ Է, ՔԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆՆ ՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆԸ՚


ՙՀայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի ամենամոտ ապագայում՚: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է ՙՌԻԱ Նովոստի՚ գործակալությունը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից լիազորությունների փոխանցումը` ստեղծվող Եվրասիական տնտեսական միության մարմիններին, այդ երկրների ինքնիշխանության կորուստ չի նշանակում:  Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Աստանայում առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Այս եւ այլ հարցերի շուրջ երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ այն հարցին, թե այս կարեւորագույն փաստաթղթի համար մեր երկրում եղան նաեւ անհամաձայնություններ, նկատեց, որ դրան չեն համակերպվում այն մարդիկ, ովքեր սկզբում համաձայն չեն լինում, իսկ հետո համոզվում են, թե դա ինչ է:
-Սա առանձնահատուկ հնարավորությունների մի դաշտ է ստեղծում մեր երկրի համար, որպեսզի կարողանանք մեր արտադրությունն ու տնտեսության զարգացումը առավել օգտագործել: Իսկ Ֆրանսիայի նախագահ Օլանդի ելույթը Հայաստանում, ըստ իս, նոր հնարավորություններ ու տեսադաշտ է բացում այս գործունեության համար, եթե իսկապես Արեւմուտքն ընդունի, որ ՀՀ-ին պետք է տրվի  առանձնահատուկ կարգավիճակ: Այսինքն` լինելով ՄՄ անդամ, միաժամանակ ասոցացման նոր ձեւաչափով պետք է պայմանագիր կնքել` Եվրամիության հետ: Այս դեպքում արդեն Հայաստանի համար նոր դռներ են բացվում Արեւելք-Արեւմուտք փոխկապակցվածության, ինչպես նաեւ տնտեսական նոր համագործակցության առումով: Օլանդի մտքերից կարելի է ենթադրել, որ անգամ տնտեսական համագործակցության շանսեր են գրանցվում:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուն, ապա, ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը համապատասխան ճանապարհային քարտեզի բոլոր կետերով համապարփակ աշխատանք է կատարում, եւ հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում ՀՀ-ն կդառնա ՄՄ-ի անդամ եւ հնարավորություններ կբացվեն մեր առջեւ ազատ  տեղաշարժի եւ այլ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
- Հայտնի է, որ ստորագրման գործընթացը կիրականացվի մինչեւ հունիսի 15-ը, ամենաուշը` մինչեւ հունիսի վերջ: Այնուհանդերձ, Դուք վստա±հ եք, որ այն կստորագրվի:
- Այո, ես վստահ եմ, եւ ինչ-ինչ խնդիրներ, որ կարող են որոշակի քննարկումների տեղիք տալ, այնուհանդերձ, չի բացառում, որ դա կստորագրվի: Համոզված եմ, որ լուծումը կգտնեն թե° քաղաքական ուժի եւ թե° գործադիր մարմնի անդամները, որոնք կոչված են փաստաթղթեր պատրաստելու:
- Ինչ եք կարծում, ինչ էական փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում ստորագրումից հետո:
- Արդեն ասացի, որ կդառնա Եվրասիական եւ Մաքսային միության անդամ եւ լայն հնարավորություն կունենա: Իսկ վերջերս էլ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մեկնաբանեց եւ ասաց, որ այդ մեկնաբանությունը հասել է Արեւմուտքի կենտրոններին, նույնիսկ` ավելի հեռու, եւ նա նույնպես գտնում է, որ այս քննարկումները կարող են առաջ գնալ: Այսինքն` ՀՀ-ն լինելով ՄՄ անդամ, կարող է կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի մեջ, որը լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար:
- Իսկ ինչ կփոխվի Հայաստանի ներքին կյանքում:
- Կփոխվի այն, որ կունենանք ավելի մեծ շուկա: Մի պահ պատկերացրեք ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի շուկան, թե ինչպիսի մեծ տնտեսական շուկա է բացվում մեր առջեւ, որտեղ մենք կարող ենք մեր արտադրանքը ներկայացնել` կոշիկ, տրիկոտաժ, սննդարդյունաբերություն եւ այլն: Այդ շուկան մեզ համար ավելի շատ ընկալելի եւ ընդունելի է, քան եվրոպականն ու արեւելյանը, որը բոլորովին այլ ստանդարտներ է իր մեջ ներառում: Իսկ այս ստանդարտներին մենք ավելի հեշտ կհասնենք, եւ մեր տնտեսությունն ու արտադրությունը ավելի արագ կինտեգրվի այդ դաշտում: Դա էլ իր հերթին կբերի նրան, որ մեր տնտեսությունը կզարգանա, հնարավորությունները կշատանան: Հայաստանում ամեն ինչ կամաց-կամաց դեպի լավն է գնալու:
- Որքան ժամանակ հետո մենք կզգանք ՄՄ-ին անդամագրվելու առավելությունները:
- Դրա համար ամիսներ են հարկավոր, ուստի, կարծում եմ, մինչեւ 2015 թվականը անպայման դա կզգանք: Դեռ պետք է տնտեսությունը, փոքր ու միջին բիզնեսը զարգացնել, ինվեստիցիաներ ներդնել եւ այլն:
- Անցում կատարենք ներքաղաքական դաշտ: Հայտնի քառյակից ՀԱԿ-ը իրենց հանդիպումների ընթացքում առաջարկել է հանրավահաք անցկացնել: Դուք տեսնու±մ եք դրա նախադրյալը:
- Ես իհարկե չեմ տեսնում  դրա անհրաժեշտությունը, պարզապես առաջնորդվելով Բիսմարկի խոսքերով, այնտեղ ասվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրություններից հետո նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին: Հավանաբար, այս քաղաքական ուժերը գնում են այդ ճանապարհով: Գոնե ես այս պահին չեմ տեսնում մի իրավիճակ, որի համար պետք է հանրահավաք: Դաշտն ազատ է, լրատվամիջոցները` նույնպես, եւ եթե արտահայտվելու ցանկություն կա, ապա այդ հնարավորությունը կա: Դա իրենց սահմանադրական իրավունքն է, թող անցկացնեն:

ՙՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԻ`
ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ՚

-Նախորդ վարչապետի հետ կապված` ասում էին, որ նա արտադրության հետ կապ չուներ, նրան էին պատկանում բարձր տեխնոլոգիաները եւ բանկային համակարգը: Նոր վարչապետի մասին նշում են ճիշտ հակառակը, ավելացնելով միայն, որ արտաքին հարաբերություններում շատ ավելի քիչ ճանաչված է: Հիմա մեր տնտեսության մեջ առավել կզարգանա արտադրությո±ւնը:
- Մի բան հստակ է, իրատեսությունը ավելի կարեւոր է, քան` տեսական գիտելիքներն ու վերլուծությունները: Իրատեսության պարագայում, կառավարության կազմում կան համապատասխան կառույցներ, որոնք այդ բոլոր ֆունկցիաները, որի մասին խոսում եք, կիրականացնեն: Իսկ այն մարդը, ով կոորդինացնում է կառավարության գործունեությունը, իր կյանքի փորձում եւ գործունեությամբ, կազմակերպչական շնորհքով ու տաղանդով, համոզված եմ, կկարողանա նպատակաուղղել ողջ կառավարության ուժերը, որպեսզի հավատը վերականգնվի, եւ բոլոր այն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել, իրականանան:
- Այսինքն` վստահության լուրջ պակա±ս եք տեսնում:
- Իհարկե, եթե մի երկրում կան աղքատներ, վստահության պակաս կլինի: Իսկ այն  կարելի է վերականգնել, երբ խոստումներ ես տալիս եւ 100 տոկոսով իրականացնում ես: Այս դեպքում ես վստահ եմ, որ դրանք իրականանալու են:
- Որոշ լրատվամիջոցներ նաեւ խոսում են, որ նորանշանակ վարչապետն այս աշնանը հնարավոր է հրաժարական տա: Համամի±տ եք:
- Իսկ ինչու, դա գոնե բացատրո±ւմ են: Հովիկ Աբրահամյանը իրատեսական մարդ է, եւ եթե ՀՀ երկրորդ պաշտոնից անցում է  կատարում երրորդին եւ ավելի ծանրագույնին, այն է` տնտեսության կառավարումը, ես վստահ եմ, որ նա գիտակցաբար է գնացել եւ ունի հստակ ծրագրեր, որոնք իրականացնելու է: Նա այդ մարդը չէ, որ գար մի քանի ամսով, եւ այդպես չէր անի նաեւ  հանրապետության նախագահը: Այս դեպքում կասեի հակառակը, որ միայն տարիների աշխատանքի շնորհիվ շատ բան կվերականգնվի:
- Բայց չէ որ Տիգրան Սարգսյանին եւս նախագահն էր նշանակել...
- Այո, իսկ նա չաշխատեց, բայց արդյունքները լիարժեք էր, թե բավարար էր, դա այլ հարց է: Այս դեպքում կառավարության նախագահը կախարդական փայտիկ չունի, որ աշխարհը շուռ տա: Պետք է աշխատի, ծրագրեր մշակի, զգա ինչը ինչպես անի, որը, կարծում եմ, արդեն ճիշտ ճանապարհին է: Մենք անպայման ունենալու ենք առաջընթաց, դանդաղ, բայց ունենալու ենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում