ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՏՄ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԴԱՄԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է
ԵՏՄ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԴԱՄԸ


Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմամբ նաեւ վերջնական հստակեցում տրվեց ինտեգրացիոն այդ համակարգին Հայաստանի անդամակցության հարցին: Թե ինչ տարաբնույթ մեկնաբանություններ, անհասկանալի, անիմաստ բլեֆներ էին պտտվում այս թեմայի շուրջ, թերեւս իմաստ էլ չունի ներկայացնել: Փաստն այն է, որ այդքանից հետո Հայաստանի հետ կապված լուծումն արդեն կա. մինչ հուլիսի 1-ը, այսինքնª ամենաուշը մեկ ամսից Հայաստանը կմիանա այդ պայմանագրին, ինչի մասին երեկ Աստանայում ընդունվեց կոնկրետ որոշում:
Այս փոքր ձգձգման պատճառը, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, դեռ առկա մեկ-երկու հարցերն են, եւ ՙհաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության  պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու ստորագրման ժամկետը՚: Ի վերջո, որոշմամբ սահմանվեց մեկամսյա ժամկետ:
Գործնականում այդ 15 օրը կամ մեկ ամիսը բան չեն փոխում. ԵՏՄ-ն, հիշեցնենք, սկսելու է գործել գալիք տարվա հունվարի 1-ից, այսինքն ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ղրղզստանը, որի համար երեկ միայն հաստատվեց ՙճանապարհային քարտեզ՚, կարող է հասցնել բոլորի հետ նույն օրը դառնալ փաստացի գործող ԵՏՄ անդամ:
Մյուս կողմից էլ Նազարբաեւը չմոռացավ հերթական անգամ ակնարկել Ղարաբաղի մասին, նույնիսկ ներկայացնել Իլհամ Ալիեւի այն հուշումը, թե Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ¥ԱՀԿ¤ անդամակցել է ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով, այսինքնª նաեւ ԵՏՄ-ին պետք է այդ կերպ անդամակցի: Սակայն Հայաստանին ԵՏՄ-ից հեռու մղելու Ադրբեջանի նախագահի թերեւս վերջին փորձը եւ Նազարբաեւի կողմից նրան ձայնակցելն առնվազն տարօրինակ է: Չնայած Նազարբաեւի հարցում հասկանալի է. նրա կապերը թուրքական աշխարհի հետ նույնիսկ պարտադրում են մեկ-մեկ խոսել Ղարաբաղի մասին: Հակառակ դեպքում դժվար թե այդ կարգի փորձառու գործիչն աներ այնպիսի անհեթեթ հիշեցում, թե Հայաստանը միայն ՄԱԿ-ում ճանաչված իր սահմաններով կարող է դառնալ ԵՏՄ անդամ: Բա էլ ուրիշ ի±նչ սահմաններով պետք է դառնար. ոչ միայն ԱՀԿ-ին, այլեւ ցանկացած այլ միջազգային կառույցի Հայաստանն անդամակցում է հենց այդª ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով:
Բայց մյուս կողմից էլ ԱՀԿ անդամ դառնալն ամենեւին էլ չենթադրեց, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան մաքսային սահման, այսինքնª մաքսատներ: Ժամանակին հենց այս գաղափարն էր փորձում առաջ մղել Նազարբաեւը, ասում են, ձգտելով դա դարձնել ինտեգրացիոն համակարգին Հայաստանի անդամակցության նախապայման: Իսկ նման նախապայմանի դեպքում, հասկանալի է, որ Հայաստանն անմիջապես կմոռանար այդ անդամակցության մասին, որն առնվազն տհաճ իրավիճակ կստեղծեր ՌԴ-Ղազախստան հարաբերություններում: Ընդ որում, այդ հակասության մեջ Ղազախստանին ընտրելու դեպքումª Մոսկվան կհայտնվեր Հայաստանն ու Ղարաբաղը, այսինքնª ողջ հարավկովկասյան տարածաշրջանը ամերիկյան ազդեցությանը փոխանցելու հեռանկարի առաջ: Իսկ դրանից հետո, Կասպից ծովով իր էներգակիրներն ազատորեն արտահանելու շանս ստացող Ղազախստանը ԵՏՄ-ում կդառնար շատ քմահաճ գործընկեր: Իհարկեª այդ դեպքում կարելի էր ղարաբաղյան խաղաքարտն օգտագործելովª Ադրբեջանին հրապուրել դեպի ԵՏՄ: Սակայն Մոսկվայում հազիվ թե չգիտակցեն, որ հենց հաջորդ օրը, երբ Ղարաբաղը կփոխանցվեր Ադրբեջանին, վերջինս անմիջապես էլի շրջվելու էր դեպի Թուրքիա եւ ավելի հեռուներըª ԱՄՆ:
Եվ ահա հիմա, երբ Նազարբաեւն ընդամենը ձեւի համար հիշեցնում է Հայաստանին ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով ԵՏՄ ընդունելու մասին, դժվար չէ կռահել, որ Ղարաբաղի հետ մաքսային սահմանի հարցով Մոսկվան ու Աստանան լեզու գտել են: Եվ արդյունքում թերեւս գործելու է կանխատեսված տարբերակը. Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանների, մաքսատների բացակայության հարցին պարզապես ոչ ոք ուշադրություն չի դարձնելու: Հակառակ պարագայում չմոռանանք, որ Ղազախստանն ու Բելառուսը չեն ճանաչել նաեւ Ղրիմի միացումը ՌԴ-ին: Այսինքն, նույն տրամաբանությամբ, պետք է պահանջեին նաեւ Ղրիմի սահմանին մաքսակետեր շարել: Այսինքնª Հայաստանիª ԵՏՄ-ին անդամակցությունը տեղի է ունենալու Ղարաբաղի ներկայիս ստատուս-քվոյի պահպանմամբ: Նազարբաեւն էլ մի օր Ալիեւին կասիª տեսար, ձեռքիցս եկածն արեցի եւ Ղարաբաղը չմտավ ԵՏՄ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում