ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՓԱՍՏ Է
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՓԱՍՏ Է
Եվ այսպես, երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ պատմական նշանակության իրադարձություն, որն իր ազդեցությունը կունենա, առանց չափազանցության, ողջ աշխարհի ապագայի վրա: Բայց հասկանալի է, որ այս ազդեցությունը շատ ավելի շոշափելի է լինելու ողջ հետխորհրդային տարածաշրջանում:ԵՏՄ-Ն ԴԵՌ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՎԵՐՋԸ ՉԷ
Եվրասիական տնտեսական միության ¥ԵՏՄ¤ հիմնադրման պայմանագիրը, որը երեկ Աստանայում ստորագրեցին ՌԴ-ի, Բալառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը, իհարկե դեռ ԽՍՀՄ-ից հետո հետխորհրդային տարածաշրջանի այդ ամենահզոր ինտեգրացիոն համակարգի սկիզբը չէ: Պայմանագիրն առաջիկա ամիսներին դեռ պետք է վավերացնեն այդ երկրների խորհրդարանները եւ արդեն գալիք տարվա հունվարի 1-ից այն ողջ ծավալով կմտնի պրակտիկ կյանք: Դրանից զատ ԵՏՄ-ն էլ դեռ հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացման վերջը չէ. եթե այստեղ պետությունները ընդհանուր միություն են կազմում տնտեսության շուրջ, ապա հաջորդ քայլով նախատեսված է նաեւ քաղաքական, ֆինանսական, մասնավորապեսª վալյուտային եւ մի շարք այլ առանցքային ուղղությունների մերձեցում: Դա, իհարկե, ապագայի խնդիր է: Իսկ մինչ այդ ԵՏՄ-ն, ըստ էության, նախատեսում է դրա անդամների միջեւ կապիտալի, բիզնեսի, աշխատուժի, քաղաքացիների բացարձակ ազատ տեղաշարժ, կենտրոնացում եւ գործունեությունը այդ պետություններից ցանկացածում: Առանցքային ուղղություններից է նաեւ ապրանքների նույն կարգի տեղաշարժը, միայն թե մի քանի ապրանքատեսակների առնչությամբ դեռ կան որոշ վերապահումներª մասնավորապես երրորդ երկրներ արտահանելու հետ կապված:
Մի խոսքովª ստեղծվեց Միություն, որն ունի 20 մլն քմ տարածք, ավելի քան 180 միլիոնանոց շուկա, տնտեսական ծավալներով աշխարհում, մեղմ ասած, տեսանելի դիրքերում է, տիրապետում է հումքի համաշխարհային պաշարների մոտ 1/4-ին:
Նաեւ, հատկապես, ունի էներգետիկ եւ պարենային ինքնաբավություն, ինչի առումով խնդիրներ ունեն անգամ ավելի հզոր եւ խոշոր համաշխարհային տնտեսությունները: Եվ, վերջապես, Միությունն ունի ընդլայնման եւ արտաքին տնտեսական կապերի առումով մեծ հնարավորություններ: Այսինքնª արդեն այս պահին կան Միությանն անդամագրվել կամ դրա հետ խորացված համագործակցել ցանկացողների բավականին մեծ ցանկ: Չինաստան, Հնդկաստան, Իսրայել, Վիետնամ... մոտ 40 պետություններ արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ԵՏՄ-ի հետ խորացված համագործակցության, այդ թվումª ազատ մաքսային ռեժիմի հարցում:
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՄՆ-Ը ԵՏՄ-ԻՆ
Եվ թերեւս հենց այդ հեռանկարներն էին պատճառը, որ դեռ մոտ մեկուկես տարի առաջª 2012թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հնչեցրեց իր հետեւյալ սկանդալային միտքը. ՙԵկեք սխալներ չանենք: Մենք գիտենք, թե որն է սրա նպատակը, ¥ԵՏՄ-ի- հեղ.¤ եւ կփորձենք գտնել արդյունավետ տարբերակ` այդ գործընթացը կանխելու կամ դադարեցնելու համար՚: Թե ինչքանով էր այդ հայտարարությունը հարիր միջազգային իրավունքի նորմերին կամ իրեն համաշխարհային դեմոկրատիայի ջահակիր համարող պետության արտաքին գերատեսչության ղեկավարին, իհարկե դեռ այդ նույն պահին էր ակնհայտ: Սակայն միաժամանակ հենց այդ նույն պահից էլ հասկանալի էր նաեւ, որ խոսքը ոչ թե տիկին Քլինթոնի անձնական ցանկությունների, այլ ամերիկյան պետական նպատակների, քաղաքականության մասին է: Այդ առումով, իհարկե, տիկին Քլինթոնի այդքան միանշանակ սպառնալիքներից հետո ինչպես հետխորհրդային մի շարք հանրապետություններում սրված ՙգունավոր՚ գործընթացների, եվրաասոցացման փորձերի, այնպես էլª ԵՏՄ-ի վերածվող Մաքսային միության երեք երկրների ուղղությամբ տարվող արեւմտյան խաղերի եւ այդ ամենի գագաթնակետ դարձած ուկրաինական եւ, նույնիսկ, սիրիական ճգնաժամի իմաստը դժվար չէ տեսնել: Համենայնդեպսª դրանում համոզվելու համար բավական է միայն հիշել, որ ուկրաինական ճգնաժամ կոչվածը, ի վերջո, իր հիմքում ուներ այդ երկրի եվրաասոցացվելու կամ դեպի ՄՄ-ը ընթանալու եւ այդ հարցում Կիեւին որեւէ այլընտրանք չտալու փաստը:
Ինչեւէª չնայած պետքարտուղարի մեկուկես տարվա վաղեմության այդ սպառնալիքներից հետո ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրի ստորագրումը խոսում է այս ուղղությամբ ամերիկյան գլոբալ քաղաքականության ձախողման մասին, սակայն դժվար չէ ենթադրել, որ առնվազն առաջիկա 6-7 ամիսներին Վաշինգտոնը այս ուղղությամբ քայլեր անշուշտ դեռ կիրականացնի: Լավագույն տարբերակներից մեկը ¥եթե ոչ միակ¤, թերեւս, կարող է դառնալ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելը: Այն հաշվարկով, որ դա ԵՏՄ ապագա մյուս անդամների մոտ կսառեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա խորացման ցանկությունն ու դա, մասնավորապես, գոնե կձկձգի միութենական պայմանագիրը խորհրդարաններում վավերացնելու գործընթացը: Եվ այս առումով նկատենք, որ այս օրերին մի կողմից սրվում է պատերազմական իրավիճակը Ուկրաինայում: Մյուս կողմից էլ, ՙտարօրինակաբար՚ հենց այս օրերին նախագահ Օբաման ՙպատահաբար՚ հիշեց նաեւ սիրիական պատերազմի մասինª հայտարարելով, թե պետք է օգնի. ՙՍիրիայի ժողովրդին` դիմակայելու իր ժողովրդին ռմբակոծության եւ սովամահության ենթարկող բռնապետին՚: Մյուս կողմից էլ արդեն հունիսի առաջին օրերին Օբաման պատրաստվում է Լեհաստանում հանդիպել ուկրաինական նորընտիր օլիգարխ-նախագահ Պորոշենկոյի հետ: Վերջինս էլ այս օրերին ցուցադրական տեսքով քարոզում է Ուկրաինայի արեւմտականացման այնպիսի մեխանիզմներ, որոնք իրականացնելու դեպքում, դժվար չէ պատկերացնել, որ մոտ ապագայում Ռուսաստանի սահմաններին կհայտնվեն ՆԱՏՕ-ական ռազմաբազաներ: Գումարած դրան վերջին օրերին ավիացիայից ու հրետանուց զատ Դոնբասում Կիեւը սկսեց կիրառման մեջ դնել նաեւ ՙԳրադներ՚, իսկ թե բանկավայրերի դեմ այդ չկառավարվող հրթիռային արկերն ինչ կորուստներ առաջ կբերեն, շատ լավ կպատկերացնեն Ղարաբաղում, որտեղ ժամանակին այդ նույն վիճակն էր: Այսինքնª ԱՄՆ-ի արդեն բացահայտ աջակցությամբ արվում են կոնկրետ քայլեր, որոնք ոչ միայն չեն նպաստում Դոնբասի իրավիճակի հանդարտեցմանը, այլեւ ամեն կերպ պարտադրում են Ռուսաստանինª դիմել վերջինª ռազմական միջամտության քայլին: Բայց թե դրանով ինչի կհասնի Օբաման, թերեւս նաեւ ամերիկյան տարբեր հեղինակավոր աղբյուրներ են դժվարանում հասկանալ:

