Գլխավոր դատախազ ունենք` աշխարհը չունի:

Արխիվ 12-16

Գլխավոր դատախազ ունենք` աշխարհը չունի: Ինչպես հայտնի է, երբ տարածվել էր դատախազության հայտարարությունը նախաքննական գաղտնիքի բացահայտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ուր նշված էր, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ԶԼՄ-ներում հայտնվող արտահոսքերին, լրագրողներից շատերը տարակուսել էին, որ կենթարկվեն իրավապահների ճնշումներին: Եվ օրեր պահանջվեցին, որպեսզի վերջապես գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ պարզաբանում տա, որ քրեական պատասխանատվությունը լրագրողներին չի վերաբերում, որ լրագրողը օրինական երաշխիքներ ունի չբացահայտելու իր տեղեկատվության աղբյուրը, որ միայն բացառիկ դեպքերում, երբ սպառվել են ծանր կամ առանձնահատուկ ծանր հանցագործությունը բացահայտելու այլ միջոցները, դատարանը կարող է պարտավորեցնել լրագրողին բացահայտել աղբյուրը. ՙԵթե լրագրողը կօգտվի այդ իրավունքից եւ չի հրապարակի իր տեղեկատվության աղբյուրը, դա լրագրողի իրավունքն է: Եթե կհրապարակի, դա եւս լրագրողի իրավունքն է: Համենայնդեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվությունը՚: Զարմանալի է, միթե դժվար էր հենց գլխանց պարզություն մտցնել եւ իզուր տեղը ավելորդ տագնապ չհարուցել:
Ինչպես հայտնի է, ուռճացնելու, վախեր ստեղծելու եւ շահարկելու անվերջ թեմա է դարձել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելը: Բայց, օրինակ, գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ խոսելով պատերազմի հավանականության մասին` նկատեց. ՙԴե որ սենց վերցնենք` Նոստրադամուսն էլ չի կարա դրան պատասխանի, ոչ մեկը էս մոլորակի վրա գարանտիա չունի, թե կռիվ կլինի±, թե± չի լինի` տենց տեղ չկա, տենց բան կա±՚: Իսկ տեխնիկայի առնչությամբ նա զարմանալի լավատեսական պատասխան տվեց. ՙԴե ես ասի` թող վաճառեն, ավել փող ունի` առնում ա, հետո մեր հետ կիսվելու ա, ադրբեջանցիք մեր հետ էդ տեխնիկան կիսվելու են, թող առնեն՚: Ստացվում է հետաքրքիր ֆենոմեն` նույնիսկ Նոստրադամուսը չի կարող ասել Ադրբեջանի հետ պատերազմ կլինի, թե` ոչ, սակայն որ պատերազմի դեպքում մեր զորքը շատ լավ է կռվելու` դրանում համոզված է գործնականում ցանկացած ոք, ով անցել է Արցախյան պատերազմով:
Քանի որ խոսք գնաց Ադրբեջանի մասին, մի զարմանալի տեղեկատվություն մազութային սուլթանատից: Այնտեղ ոմն գործարար 127 հազար դոլարով գնել է 055-666-6666 հեռախոսահամարը, որ կոչվում է ՇԵՅԹԱՆԻ հեռախոսահամար: Դե ինչ, ցանկացած հիմարության վրա էլ փող ունեցող թուրքը կարող է իր փողը մսխել, սակայն 666-6666 սերիայի հեռախոսահամարները ամենաթանկն են աշխարհում, եւ, օրինակ, մի քանի տարի առաջ Քաթարի հեռախոսային ընկերությունը դա վաճառել էր 2,8 մլն դոլարով: Դե, երկուսն էլ նավթամթերքի վրա նստած բռնաապետություններ են, երկուսի ներքին կյանքն էլ մոտավորապես նույն ձեւով է կազմակերպված, սակայն զարմանալիորեն Ադրբեջանն ինչքան իրեն պատռում է, միեւնույն է, մնում է Քաթարի էժանագին տնազ ու ոչ ավելին:
Վերջին օրերին էլ մեծ, ինչ-որ չափով զարմանալի աղմուկ բարձրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ ԱՆՄՈՌՈՒԿ ծաղկի շուրջ: Սկզբում ինչ-որ ՀՀՇ-ական ջահելներ համացանցում պեղեցին Անմոռուկ կոչվող մի խանութ Ռուսաստանում, որը նույն ծաղկի խորհրդանիշն է օգտագործում, ու մեղադրեցին պետական հանձնաժողովին, թե այդտեղից է արտադրվել: Հետո առավել լուրջ վերլուծաբանները հայտնաբերեցին նույն անմոռուկը, մասսոնական սիմվոլիկայում, եւ հարց առաջացավ` դա պատահակա±ն է, թե`  միտումնավորության տարրեր կան: Ինչեւէ, այդ ամենի վերաբերյալ պարզից էլ պարզ բացատրություն տվեց հայտնի ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին. ՙՂեւոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը գրել են աչքի մասին իբրեւ հնագույն ազգերի սիմվոլիկայի, որը նաեւ հայերինս է: Ուրեմն պետք է ասել, որ էթնիկ ազգերը նշյալ խորհրդանիշերը մասսոնների±ց են վերցրել: Որքան էլ պնդեն մասսոնները, թե աչքը կամ բուրգն իրենցն է` դրանով իրենցը չի դառնա՚: Դե, ինչ, թող մասսոններն էլ գլուխը պատովը տան, եթե լավ պեղենք, Հայաստանի հնագույն շրջանում բոլոր տեսակի խորհրդանիշներն էլ կգտնենք: Զորօրինակ, ունենք եկեղեցու զարդաքանդակ, որ զարդարված է գլխիվայր շրջված հնգաթեւ աստղերից բաղկացած նախշով, բայց հո որեւէ մեկի մտքով չի անցնի, որ այդ եկեղեցու կառուցողը կամ ճարտարապետը սատանիստ է եղել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում