Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի, առաջիկա համագումարը կարող է դառնալ կուտակված հակասությունների պայթյունի պատճառ:
Արդեն, կարծես թե ակնհայտ է, որ Ստյոպիկ Սաֆարյանը հեռանալու է կուսակցության ղեկավար կազմից` գերադասելով ՀԿ ղեկավարել, սակայն կուտակվում է հակասությունների մեկ այլ շերտ: Մեր աղբյուրի պնդմամբ` թողնել-գնալու տրամադրություններ ունի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով զզվել է տարատեսակ ծայրահեղ ազատական դրսեւորումներից: Նրա զզվանքն է հարուցել Ստյոպիկ Սաֆարյանի առավել քան տգեղ արարքը Ինգա եւ Անուշ Արշակյանների հանդեպ, նրան տհաճ է, որ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տիրաժավորում է հայ ազգային ինքնությունը վիրավորող մտքեր, իսկ կուսակիցների մեծ մասը սաստելու փոխարեն` համաձայն են այդպիսի մոտեցումների: Ա. Մարտիրոսյանի մոտ այդ հարցերում իր դերն է խաղում ՙապարանցու թասիբ՚ կատեգորիան, որի հետ անհամատեղելի են շատ ու շատ կուսակիցների արարքներն ու գաղափարները: