ՙԿԱՏԱՂԻ՚ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
Արխիվ 12-16ՙԿԱՏԱՂԻ՚ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
Խորհրդարանական ընդդիմությունն ու այլընտրանքային ուժերի կարկառուն դեմքերը անհամբեր սպասում են կառավարության հարմար ներկայացուցչի, ով կա°մ ինչ-որ հարցից անտեղյակ կլինի, կա°մ էլ քաղաքավարությունից ելնելով` համապատասխան արձագանք չի տա իրենց մտքի ՙգոհարներին՚, եւ իրենք էլ կանցնեն ՙկատաղի՚ հարձակման: Երեկ կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՙԺառանգություն՚ խմբակցության ՙԱզատ դեմոկրատ՚ անցյալով մերօրյա ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը որոշեցին իրենց հարցերով ՙբզկտել՚ դեռ նոր ՀՀ փոխարտգործնախարար նշանակված ՄԱԿ-ում Հայաստանի արդեն նախկին մշտական ներկայացուցիչ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում առաջին աշխատանքային օրն էր նախարարությունում: Արդյունքում, Կ. Նազարյանը բարեկամաբար նշում էր, որ հավելյալ կուսումնասիրի եւ կմեկնաբանի, բացատրում, որ նոր է նախարարությունում, մինչդեռ վերջիններս առավել մեծ հիստերիա էին բարձրացնում: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմանն ի պատասխան` Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ շարունակեց հոխորտալ. ՙՀա ինչ անենք` նոր ա, թող սովորի՚:
Ինչեւէ, պարոն փոխարտգործանախարար, միշտ չէ, որ Ազգային ժողովի նիստերը համընկնում են միջպետական կարեւոր իրադարձությունների հետ, չէ± որ տիկնայք եւ պարոնայք, պարզապես ՙվառված էին՚ Մաքսային միության անդամակցության գաղափարից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

