ՙԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԻ՚,- ՊՆԴՈՒՄ Է ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՙԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԻ՚,- ՊՆԴՈՒՄ Է ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ

Թե մոտավորապես ինչ արդյունքներ կարձանագրվեն հունիսի 8-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում եւ, թե ում է գորիսեցին ավելի շատ տեսնում քաղաքապետի պաշտոնում, հարցերի պատասխանը ստանալու համար ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնը հարցումներ է իրականացրել Գորիսում: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցի վերաբերյալ հարցումներին` նշեց.
-Ադունցը, քանի որ բավականին երկար աշխատել է Գորիսի ՋՕԸ-ի պետի պաշտոնում, բոլորը նրան ճանաչում են, բոլորը շատ բարձր են գնահատում նրա վարկանիշը: Նրա ընտրվելու հավանականությունը, որպես քաղաքապետ, միանշանակ ավելի բարձր է, քան Յոլյանինը: Ադունցին քաղաքապետի պաշտոնում տեսնում են ավելի շատ մեծահասակները:
Հարցմանը մասնակցել է բնակիչների 75 տոկոսը, մնացածը պասիվ են եւ չեն մասնակցի ընտրությանը: Ադունցին բնակչությունը բնութագրել են որպես խելացի եւ բանիմաց, կիրթ, զարգացած, ազնիվ, արդար եւ համեստ, հինգ տոկոսն էլ նշել է. ՙՄնացածից լավն է՚ եւ այլն:
Անդրադառնալով Գորիսում Սուրիկ Խաչատրյանի վարկանիշին` պարոն Ադիբեկյանը նշեց.
- Հարցումներից պարզվել է, որ Գորիսի բնակիչների մեծ մասը` յոթանասուն տոկոսը, Սուրեն Խաչատրյանի հանդեպ դրական վերաբերմունք ունի` ընդգծելով, որ նա դրական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման մեջ: Մենք փորձեցինք հասկանալ նաեւ, թե ինչպես է բնակչության վրա ազդել վերջին միջադեպը, եւ պարզվեց, որ Խաչատրյանին իր տան բակում կատարված սպանության համար շատերը չեն էլ մեղադրում` վստահ, որ այդպես կվարվեր իրենցից յուրաքանչյուրը,  ասում են` ով էլ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր: Գորիսում Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները երկու անգամ ավել են, քան` ընդդիմությունը: Հարցումներին մասնակցած գերակշռող մասը նշել են, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ եղած ժամանակ կատարել է այն ամենը, ինչը անհրաժեշտ էր մարզի համար, նույնիսկ` ավելին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում