ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱԺ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Արխիվ 12-16ՄԵԶ ՊԵՏՔ Է ԱԺ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ կայացավ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում էր ՙՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին՚ տարեկան հաշվետվությունը: Իր զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր-գանձապետ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ նշեց. ՙԵվրոպական ինտեգրում ծրագիր` որպես այդպիսին, բյուջեի մասին օրենքում նախատեսված չէ: Այստեղ կան ծրագրեր, որոնք իրականացվում են Եվրամիության երկրների կամ հենց Եվրամիության աջակցությամբ: Եվ նկատի է առնվում, որ այդ ծրագրերը ինքնանպատակ չեն, դրանք փորձ են մեզ ավելի մոտեցնել եվրոպական արժեքներին՚:
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի եվրոպական ՙկոնչիտային արժեքներ՚ է թելադրում այսօր Եվրոպան, եւ դրան հակառակ այն, որ հստակ քայլերով Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն, որքանով է այսօր բովանդակային առումով իրեն սպառել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀՀ նորընտիր փոխարտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի արդեն նախկին մշտական ներկայացուցիչ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
- Ոչ, չի սպառել: Ավելին` նախանշված են արդեն մեր հետագա անելիքները, որն արտացոլված էր Վիլնյուսում ստորագրված մեր համատեղ հայտարարության մեջ: Այնպես որ, ինչպես նշեցի, մեր առաջիկա անելիքների առումով, մենք մտածում ենք շատ շուտով ստեղծել նոր ձեւավորվող եվրապայմանագրային դաշտը, որը նաեւ կդառնա մեր ուղեցույցը հետագա համագործակցության համար:
- Եվրաինտեգրման հանձնաժողովին գոնե զուգահեռ, ըստ Ձեզ, նպատակահարմար չէ± ստեղծել, ասենք, ԱԺ եվրասիական ինտեգրման հանձնաժողով:
- Ինձ համար դժվար է մեկնաբանելը, որովհետեւ այդ հարցը գտնվում է Ազգային ժողովի տիրույթում, եւ իրենք պետք է որոշեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

