ԵԽԽՎ-Ն ՓԱՍՏԵՑ` ՙՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԵԽԽՎ-Ն ՓԱՍՏԵՑ` ՙՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՂԵԼ Է
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ՚


ՙՄայիսի 26-ին եւ 27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Իհարկե, հանձնաժողովի օրակարգը բավականին հագեցած էր, սակայն Հայաստանի համար ամենակարեւոր հարցը Ստրասբուրգյան կոնվենցիայի, այսինքն` օրակարգում ներառված  ՙԴատապարտված անձանց փոխանցման մասին՚ կոնվենցիայի չարաշահման հարցն էր, որը վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, մասնավորապես, արդյոք դա տեղի է ունեցել իրավունքի չափանիշներին համապատասխան, թե` ոչ՚,- այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-Իրավական հարցերի հանձաժողովում քննարկվում էր այդ բանաձեւը, որը, ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումը եղել է կոնվենցիայի չարաշահում եւ հակասում է բարի կամքի եւ իրավունքի գերակայության սկզբունքներին: Չի համապատասխանում կոնվենցիայի ընդունման պահին դրանում դրված մտադրություններին եւ նպատակներին, եւ դրա նպատակը հայրենասիրական է, որպեսզի հնարավորություն ընձեռի դատապարտվածներին` իրենց հայրենի երկրում, այսպես ասած, վերաինտեգրվել հասարակությանը, այլ ոչ թե` ակնհայտ հանցագործին, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, հերոսացնեն եւ ազատ արձակեն: Իհարկե, ադրբեջանցիները, մեղմ ասած, ուրախ չէին այս բանաձեւի համար, ամեն կերպ պայքարում էին` ներկայացնելով ամենածիծաղելի փաստարկները` փորձելով ամեն ինչ անել բանաձեւի ընդունումը տապալելու համար: Բայց, ամեն դեպքում,մեր եվրոպացի գործընկերները բավականին խիստ եւ բավականին լիարժեք դիրքորոշում ունեին այս հարցի վերաբերյալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում