ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՊՂԾԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ
Արխիվ 12-16ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՊՂԾԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ
ՙԱնաստաս Միկոյանի անունը պետք է հիշվի ոչ թե արձանով, այլ երշիկով, բայց երշիկ ուտելիս էլ պետք է հիշել, որ երշիկի մեջ արյուն կա՚,- մի շարք արեւմտամետների հետ Միկոյանի արձանի տեղադրմանը նվիրված քննարկմանը հայտարարեց Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ:
ՙԵս վստահ եմ, որ նա իմ սերնդի, ինչպես նաեւ սերունդների համար լուսավոր չի եղել, եւ իմ սերնդի ու հետագա սերունդների համար այս արձանը, եթե կառուցվի, լինելու է մի վայր, որ ես ինքս կողջունեմ այն դասատուներին, ովքեր իրենց աշակերտներին կտանեն` ցույց տալու, թե ինչպիսին չպետք է լինի մարդը եւ հայ մարդը: Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որպեսզի մեր պատմությունը մաքրազարդենք, թե ինչ պետք է անենք, եւ ինչ պետք է չանենք՚,- ասաց Դավիթ Սանասարյանը` նշելով, որ դեմ է վանդալիզմին, բայց եթե արձանը տեղադրվի, կձեռնարկի նաեւ կտրուկ քայլեր` ներկեր կլցնի արձանի վրա, որոնք կդժվարանան քերել:
Ա. Ա.

