ՙՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՚
Արխիվ 12-16ՙՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՚
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի օրերս կայացած նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. ՙԵթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն` նրանք պետք է գան Հայաստան եւ ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին՚: Թուրքիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի պաշտոնական հրավերի, ինչպես նաեւ սահմանում տիրող լարված իրավիճակի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:
- ՀՀ նախագահի վերոնշյալ հայտարարությունը ինչպիսի± հետեւանքներ կարող է ունենալ:
- Կարծում եմ` շատ լավ կլինի, եթե Թուրքիայի նախագահը գա եւ տեղում առերեսվի Ցեղասպանության փաստի, Ցեղասպանության հետեւանքների հետ կապված մեր ժողովրդի զգացողությունների եւ պահանջատիրության հետ: Պատկերացնո±ւմ եք, որ Թուրքիայի նախագահը, ով էլ որ կլինի, էական չէ, ապրիլի 24-ին գա Ծիծեռնակաբերդ: ՀՀ նախագահի հայտարարությունը շատ լուրջ քաղաքական մարտահրավեր է Թուրքիային, որովհետեւ գա` խնդիր է, չգա` խնդիր է: Հետեւաբար, կարծում եմ, որ սա շատ խորը դիվանագիտական քայլ էր:
Այսպիսի հայտարարությունից հետո մենք իրենց այնպիսի իրավիճակի մեջ ենք դրել, որ այդ վիճակից դուրս գալու համար շատ լուրջ ջանքեր է պետք օգտագործել: Իրենք, բնականաբար, չեն ցանկանա գալ, բայց չգալով էլ` ի±նչ ասեն միջազգային հանրությանը, որը եւս լուրջ խնդիր է:
- Պարոն Մարուքյան, ամերիկյան մի քանի պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին հետեւեց այն, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակն առավել լարված դարձավ: Արդյո±ք այստեղ պատճառահետեւանքային կապ կա:
- Միշտ էլ սահմանում լարվածություն եղել է եւ, կարծես, սա էլ է սեզոնային բնույթ կրում` եղել է ե°ւ ակտիվություն, ե°ւ պասիվություն: Այնպես չէ, որ նորույթ է: Եվ սա հայտարարությունների հետեւանք չէ, այլ սառեցված հակամարտության հետեւանք է: Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա սառեցված հակամարտություն, չավարտված պատերազմ, իսկ մեր պարագայում պատերազմը չի ավարտվել, խնդիրներ լինում են ու լինելու են: Ուղղակի, պետք է զգոն լինենք, ավելի պատրաստված լինենք, որպեսզի հնարավորինս քիչ վնասներ կրենք թե° մարդկային, թե° այլ: Եվ հակառակը` կարողանանք մենք ավելի շատ իրենց վնաս հասցնել, քան թե` իրենք մեզ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

