Լ.Զուրաբյանը գտնվել էր ռուսական “Точь в точь” հեռուստաշոուի ազդեցության տակ
Արխիվ 12-16Լ.Զուրաբյանը գտնվել էր ռուսական “Точь в точь” հեռուստաշոուի ազդեցության տակ
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում, ինչը մինչ օրս հանգիստ չի տալիս Լեւոն Զուրաբյանին: ԶԼՄ-ներով Նիկոլ Փաշինյանի թեկուզ և վիճահարույց ելույթի ու հարցադրումների տարածումից, դրանց բուռն քննարկումից հետո Լևոն Զուրաբյանի մոտ առաջացավ նախանձ իր ղեկավարած խմբակցության պատգամավորի հանդեպ ցուցաբերված ուշադրության պատճառով: “Գործընկերոջից” հետ չմնալու մղումով հաջորդ օրը ԱԺ-ում Լ.Զուրաբյանն իր ելույթով Ն.Փաշինյանին կրկնօրինակելու անհաջող փորձ կատարեց: Անհաջող, որովհետև Զուրաբյանը փորձեց կրկնօրինակել ոչ միայն Փաշինյանի ելույթի տեքստի ոճը, այլ նույնիսկ նրա խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները: Հավանաբար, Լ.Զուրաբյանը գտնվել էր ռուսական “Точь в точь” հեռուստաշոուի ազդեցության տակ, սակայն չունենալով համապատասխան դերասանական ձիրք, Զուրաբյանը հայտնվեց ծիծաղելի վիճակում, ինչը հատկապես ընդգծում են ՀԱԿ-ի “հրաշալի քառյակի” գործընկերները:

