ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ-Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

Արխիվ 12-16

ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ-Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

 

Այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում` առիթը բաց չթողնելով` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ հիշեց նախկի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ նրա չիրականացրած խոստումների, իր եւ նրա լարված միջանձնային հարաբերությունների մասին, ապա նշեց, որ Ոսկեվանում առ այսօր ամբուլատորիա չկառուցելու պատճառը հենց իր եւ Դ.Դումանյանի չստացված փոխհարաբերություններն էին: Հարցին ստիպված եղավ միջամտել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` հորդորելով, որ ճիշտ չէ քննադատություններ եւ գնահատականներ հնչեցնել մի մարդու հասցեին, ով այստեղ ներկա չէ: Բնականաբար, Լ. Սարգսյանը հակադարձեց. «Ես քննադատություն չեմ հնչեցնում ես  փաստերի մասին եմ խոսում» : Նույն փաստերով էլ Գ. Մինասյանը խոսեց. «Դուք եթե ձեր ձայնագրությունը լսեք, կտեսնեք, որ հնչեցնում եք»: Եվ տիկինը ստիպված եղավ ընդունել իր սխալը. «Բարի, կարող եք ինձ դրա մեջ մեղադրել, բայց քանի որ մենք ունենք նոր նախարար, ես ակնկալում եմ խնդիրներին լուծումներ տալ»: Իսկ նոր առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ով եկել էր պատգամավորների հարցերին պատասխանելու, թեպետ Դ.Դումանյանի իրավահաջորդն է, բայց փորձեց «լեզու գտնել» Լ.Սարգսյանի հետ. «Հարգելի՛ տիկին Սարգսյան, ամենայն հարգանքով թե՛ Ձեր, թե՛ բացակա պարոն Դումանյանի հանդեպ, պետք է ասեմ, որ այդ հարցը ես խորը կուսումնասիրեմ` կապված Ոսկեվան գյուղի ամբուլատորիայի հետ: Նաեւ կուսումնասիրեմ այն գործընթացը, որը համոզված եմ, որ արդեն տեղից շարժված է»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում