ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՄԲԱՍԿՈՏ ԿՆԿԱ ՈՒ ԳՈՂԱԿԱՆ ԱՊԵՐՈՅԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՄԲԱՍԿՈՏ ԿՆԿԱ ՈՒ ԳՈՂԱԿԱՆ ԱՊԵՐՈՅԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Ժամեր առաջ Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը տարածել է մի լրատվություն, որտեղ բամբասկոտ կնկա նման երկար-բարակ քննարկում է ինչ որ աշխատանքային խնդիրներ: Թե իբր, ինչ որ մի ՊՈԱԿ-ի աշխատանքը դուր չի եկել նախարարին, ղեկավարի պաշտոնակատարի պատասխանները չեն բավարարել նախարարին, թե որքան վատն է այդ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնակատարը: Մի կողմ թողնենք, որ այդ ՊՈԱԿ-ի աշխատանքի համար պատասխանատու է տնօրենը այլ ոչ թե փոխտնօրենը, ով մեր տվյալներով ընդամենը մի քանի օր դարձել էր տնօրենի պաշտոնակատար, եւ մի կողմ թողնենք նաեւ այն, որ փոխտնօրենը 12 տարվա աշխատանքային փորձ ունի եւ մինչեւ Արամայիս Գրիգորյանի հայտնվելը նախարարությունում բարեհաջող աշխատել է երկու նախարարների հետ: Սակայն  պարզվում է, որ նախարարությունը բամբասկոտ կնկա նման մարդկանց սեւացնելու հետ մեկտեղ ունի նաեւ գողական ապերոյի մտածելակերպ: Այսպես, ըստ նախարարության խոստովանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը, իր սենյակից դուրս է վռնդում այն աշխատակիցներին ում պատասխանները իրեն չեն գոհացնում: Բացի այդ, նախարարի աշխատասենյակից դուրս հանված եւ այդ հանգամանքից դժգոհություն հայտնող աշխատակիցները, ըստ նախարարության` օրինաչափորեն պետք է ենթարկվեն վիրավորանքների ու ծեծի: Մի խոսքով նախարարությունը խոստովանեց, որ իրենց մոտ տիրում են ստրկատիրական կարգեր եւ ըստ նախարարի վատ աշխատողներին ենթարկում են կեղեքումների:

Բայց սա դեռ մի կողմ, նախարարությունը ցույց տվեց, որ գտնվում է անսահման հեռավորության վրա պրոֆեսիոնալիզմի, բարեկրթության ու պարկեշտության հասկացություններից: Նախարարության գողական-բամբասկոտ ապատեղեկատվության մեջ նշվում  է, որ «Իրավունք»-ը իբր  ստահոդ նյութ է տարածել իրենց մասին, եւ որ իբր ծեծի ենթարկված աշխատակիցը հանդիսանում է «Իրավունք» թերթի խմբագիրներից մեկը: Այս անգրագետ նյութը տարածող նախարարության աշխատակիցներին պետք է տեղեկացնենք, որ «Իրավունք» թերթն ունի ընդամենը մեկ գլխավոր խմբագիր` Հովհաննես Գալաջյանը եւ այլ խմբագիրներ, այդ թվում բնապահպանության նախարարության աշխատակիցներ, «Իրավունք»-ը չունի: Կոչ ենք անում պետբյուջեից եւ ժողովրդից հավաքած հարկերով ֆինանսավորվող նախարարությանը եւ հատկապես համապատասխան աշխատակիցներին մի փոքր ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց շխատանքին եւ ծառայել ոչ թե նախարարի անձին, այլ օրենքին, հասարակությանը ու ճշմարտությանը, իհարկե եթե դա թույլ տա իրենց բամբասկոտ գողականաապերոյական հոգեբանությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում