ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
«Իրավունք» թերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ամռանը Երևանում կրկին տեղի է ունենալու ունենալու հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն: Հավաքը, ամենայն հավանականությամբ, կլինի հուլիսի վերջում կամ օգոստոսի սկզբին, երբ ավանդաբար մեր երկրում ՙքաղաքական արձակուրդ՚ է: Այս հավաքը, սակայն, ըստ շրջանառվող խոսակցությունների` ուշագրավ է լինելու նրանով, որ մասնակցելու են որոշ քաղաքական դեմքեր, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ հավաքը տեղի է ունենալու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի այդ հավաքին՝ աչքի չընկնելու համար: ԼՏՊ-ն գերադասում է իր ժողովրդից գաղտնի պահել իր մասոն լինելու հանգամանքը: Բացի այդ, լինելով ավելի բարձրաստիճան մասոն,՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն հարիր չի համարում հաճախել նման հավաքների, դրա փոխարեն ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն, ըստ մեր տեղեկությունների, ինքն է այցելելու ԼՏՊ-ին վերջինիս տանը, որտեղ էլ կքքնարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը:
Տեղեկատվությունը ստացած է «Հհշ-Հակ իրական դեմքը» ֆեյսբուքյան էջից

