ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՔԿՀ
Արխիվ 12-16ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՔԿՀ
Զինվորի` Լյուքս Ստեփանյանի, սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին, այս պահին հիվանդանոցին տեղափոխում են «Վանաձոր» ՔԿՀ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանը:
-Երեկ եղբորս վիճակը կտրուկ վատացել էր, այսօր համեմատաբար լավ էր, դրա համար տեղափոխում են ՔԿՀ, որպեսզի այնտեղ մնա բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ զինվորի սպանության համար դատախազը Դավիթ Խաչատրյանի համար դատարանից 18 տարվա ազատազրկում է պահանջել, ինչից հետո Դավիթը տեւական ժամանակ հացադուլ էր հայտարարել, կարել էր բերանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

