Թոքաբան. «ԾԽԱԽՈՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՄԱՀԱՆՈՒՄ Է 6 ՄԼՆ ՄԱՐԴ»

Արխիվ 12-16

Թոքաբան. «ԾԽԱԽՈՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՄԱՀԱՆՈՒՄ Է 6 ՄԼՆ ՄԱՐԴ»

1978 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից մայիսի 31-ը հռչակվեց, որպես առանց ծխախոտի օր: Ծխելու հետեւանքով յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մահանում է 6 մլն մարդ, որից 600 հազարը պասիվ ծխողներ են, այսինքն` մարդիկ ովքեր ծխում են վնասում են նաեւ իրենց շրջապատի չծխող մարդկանց առողջությանը: Ըստ ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի թոքերի ուռուցքից 90 տոկոս մահացողների , սրտային հիվանդությունների 25 եւ խրոնիկ-բրոնխիտի 75 տոկոս մահացությունները պայմանավորված են ծխելու հետ: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ մահանում է մեկ մարդ, իսկ 2020 թվականին `10-ը կդառնա 3 վայրկյան: Այս ցուցանիշները գլխավոր թոքաբանի խոսքով`շատ մտահոգիչ են: ԱՀԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 25 տարբեր հիվանդություններ առաջանում են ծխելու հետեւանքով: Այստեղ ամենգլխավոր խնդիրն այն է, թե ինչպես պետք է պայքարել ծխելու դեմ. «Առաջարկում եմ, որ տարվա մեջ գոնե այս մեկ օրը`մայիսի 31-ը նշենք առանց ծխախոտի , գոնե այս մեկ օրը ծխող մարդիկ չծխեն: Սա կլինի մեծ ակցիա, որը կգրավի ուշադրություն եւ առաջին հերթին պետք է գրավի իշխանական կառույցների ուշադրությունը, որպեսզի նրանք հասկական, որ այստեղ ինչ- որ մի բան այն չէ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այն ծրագրերը, որ ուղղված են ծխելու դեմ պայքարին գործում են պարզապես գումարներ յուրացնելու համար, քանի որ դրանք ոչ մի արդյունք չեն տալիս»,-փաստեց ԱՆԴՐԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆԸ ընդգծելով, որ ծխելու դեմ պայքարում արդյունք կլինի միայն այն ժաանակ, երբ ժողովուրդը, ընտանիքը, մարդը գիտակցի դրա վնասակարության մասին եւ պայքարի դրա դեմ: 1990 թվականին հայաստանյան մի քանի դպրոցներում իրականացվել է հարցում, որի արդյունքում պարզվել է, որ դպրոցականների ընտանիքների 76 տոկոսը ծխում է , ինչը գլխավոր թոքաբանի կարծիքով շատ բարձր ցուցանիշ էր. «Եթե ընտանիքներում չկան ծխողներ, ապա բրոնխյալ ասթմայով հիվանդների թիվը կազմում է 12 -12,1 տոկոս, իսկ եթե կա մեկ ծխող այդ տոկոսը հասնում է 22, 2 տոկոսի: Այս ամենը իմանալով, ծնողներից ոմանք թողեցին ծխելը` գիտակցելով որ իրենց ծխելու արդյունքում վնասում են երեխաների առողջությանը: Ծխելը թողնելուց հետո մարդու մոտ կարող է առաջանալ որոշակի բարդություններ, ուստի անհրաժեշտ է, որ ծխելը դադարեցնելուց հետո մարդը ձեռնարկի որոշակի քայլեր, օրինակ զբաղվի սպորտով»,-խորհուրդ է տալիս Անդրանիկ Ոսկանյանը: Նրա տվյալներով Հայաստանում կանաց միայն 3,5 տոկոսն է ծխում, ինչը համեմատած այլ երկրների հուսալի ցուցանիշ է: Անդրադառնալով ծխախոտի գովազդին պրն. Ոսկանյանը նշեց, որ հեռուստատեսությամբ այսօր ծխախոտի գովազդ չկա, սակայն ամեն քայլափոխի խանութների ցուցափեղկերին կան ծխախոտը գովազդող գայթակղիչ գովազդներ: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս պայքարել, որպեսզի անչափահաս երեխաները չգայթկղվեն այդ գովազդներով: Անդրանիկ Ոսկանյանը նկատեց, որ պետությունը պետք է «պատասխանատվության» կանչի ծխախոտ արտադրողներին եւ նրանցից պահանջի, որպեսզի նրանք իրենց եկամուտների 10 տոկոսը տրամադրեն այն ֆոնդին, որը բուժում է մարդկանց, որոնց առողջությունը վնասվել է ծխելուց: Նշենք, որ ըստ ՀԱԿ-ի տվյալների` ծխախոտ օգտագործելու քանակով 121 պետություններից Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում