ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Արխիվ 12-16ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 60-ամյա դատապարտյալ Սերյոժա Խաչիկի Մխիթարյանի դին՝ կախված վիճակում:
Թե ինչն էր դատապարտյալի ինքնասպանության պատճառը,, ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնից «Իրավունք»-ին հայտնեցին, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել:
- Նա իր պատիժը կրում էր 2006 թվականից, դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի հատկանիշներով(սպանություն), 2013 թ. համաներմամբ պատիժը 6 ամսով կրճատվել էր:
Դատապարտյալը լուրջ հիվանդությամբ է տառապել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

