ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԳԱՍՏՐՈԼՆԵՐԻՑ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական սկանդալը, Ննորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ, իրեն պահել է խիստ լկտի եւ կոպիտ` որոշ աշխատակիցների նկատմամբ: Իրավիճակն այնքան է թեժացել, որ նորաթուխ նախարարը անցել է ավելի վիրավորական բառերի եւ դուրս հանել շխատակիցներին խորհրդակցության սենյակից ասելով. «Արա դուրս արի ստեղից»: Ինչպես աչդեն նշել էինք, դուրս եկողներին դրսում սպասում էին նախարարի թիկնապահները, որոնք հարձակվել, բռունցնքերով ու հայհոյանքներով սկսել են հարվածել նախարարին դուր չեկած աշխատակիցին: Այս պահին, մեր հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ տուժող անձը դիմել է ոստիկանություն եւ ստացել է դատաբաժշկական փորձաքննության ուղեգիր: Ի դեպ այս հարցի մասին արդեն տեղեկացված են կառավարությունում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

