ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂՐՈՒՄ Է ԱՆԿԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ՞Ն
Արխիվ 12-16ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂՐՈՒՄ Է ԱՆԿԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ՞Ն
Վերջերս Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Կանադայում մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: Դրանից հետո արքայազնը հայտնվեց քննադատությունների կիզակետում: ՌԴ ԱԳ նախարարությունը նույնիսկ բացատրություն պահանջեց Միացյալ Թագավորությունից անհարիր համեմատության համար: Սակայն, ինչպես երևում է, Չարլզը «սեր ունի» սրան-նրան Հիտլերի հետ համեմատելու հետ:
Տարիներ առաջ նա Հիտլերի հետ համեմատել էր նաև Չառլի Չապլինին. «Ինձ թվում է, որ բանը ոչ միայն բեղերի մեջ չէ...նրա մեջ ինչ-որ բան կա, որ հիշեցնում է...չնայած, հավանաբար մեղավորը, այնուամենայնիվ բեղերն են»:
Արքայազնի սուր լեզվից չի խուսափել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Կարծում եմ նմանությունը հիմնականում նրանից է, որ Մերկելը գերմանուհի է և ղեկավարում է Գերմանիան, սակայն դա քիչ չէ սկզբի համար: Չնայած Հիտլերը ավստրիացի էր, չ՟է: Ամեն դեպքում նա նույն կերպ ավստրիացի է, ինչպես Պուարոն ` բելգիացի, սրանք մանրուքներ են...Իհարկե ես խոստովանում եմ, որ Մերկելի և Հիտլերի քաղաքականությունների մեջ տարբերություն կա, սակայն փորձեք ժամանակ անցկացնել Մերկելի ներկայությամբ և չմտածել Հիտլերի մասին, դա հնարավոր չէ: Ես առանց այդ էլ շատ եմ մտածում Հիտլերի մասին, սակայն եթե չմտածեմ նրա մասին, դժվար թե դա լինի Մերկելի ներկայությամբ»:

