ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Արխիվ 12-16ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կապված Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու հետ, հայտարարել է, որ Եվրոմիությունը պատրաստ է ընդունել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: Այս մասին գրում է Die Welt-ը:
Հայտնվում է, որ Եվրոմիությունը որոշել է այս կերպ արձագանքել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:
Ֆյուլեի կարծիքով ինտեգրացիայի հեռանկարը լավագույն խթանն է արևելաեվրոպական երկրներում բարեփոխումներ անցկացնելու համար:
Եվրոպացի չինովնիկը նաև նշել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը երկկողմ հարաբերությունների վերջին կետը չէ:

