ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է


Երեկ՝ մայիսի  29-ին՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը`  նվիրված սիրված կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ամյակին:

Համերգի ծրագրում ընդգրկված էին  կոմպոզիտորի  Տարվա Եղանակներ, Ջութակի կոնցերտ,  Canti Paralleli, Երեք խմբերգ,  Արվեստ Քերթության  ստեղծագործությունները:

Որպես մենակատարներ  հանդես եկան`  Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Իրինա Զաքյանը/սոպրանո/ և Արթուր Ավանեսովը /դաշնամուր/: Համերգը ղեկավարում էր  Հայաստանի Պետական Կամերային Երգչախմբի  գեղարվեստական ղեկավար և  դիրիժոր`Ռոբերտ Մլքեյանը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է  Բեյրութում. հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Մանսուրյանը  կոմպոզիցիա է սովորել 1956-1960 Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-65 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ղազարոս Սարյանի դասարանում, որի դասարանում էլ ավարտել է ասպիրանտուրան 1967թ։ Ստեղծագործական առաջին քայլերից իսկ իր գործերն արժանացել են ջերմ ընդունելության, ինչի ապացույցն են իր ԽՍՀՄ համամիութենական երկու առաջին մրցանակները (1966-ին՝ «Պարտիտա» երկի համար և 1968-ին «Չորս հայրեն»-ի համար)։ 1967-1986 ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 1992-1995 եղել է այս հաստատության ռեկտորը։Մանսուրյանը հայտնի է իբրև նախկին ԽՍՀՄում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան։ Իր ստեղծագործությունները մեծ հաջողություն են գտել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանոյում, Բեռլինում, Մյունխենում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Զագրեբում, Նյու Յորքում, Լոս Անջելոսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Փիեռ Բուլեզը դրվատանգի բարձր խոսքեր է ասել նրա «Ինտերիեր» ստեղծագործության մասին`IRCAM-ում (Փարիզ) 1984-ի կատարման առիթով։Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր մի խառնուրդ են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Իր գործերը կարելի է դասակարգել 5 խմբում. 1) գործիքային կամերային երաժշտություն (կոնցերտներ, սոնատներ, և այլն), 2) վոկալ երաժշտություն (մեներգ և խմբերգ), նվագակցությամբ և առանց նվագակցության, 3) սիմֆոնիկ երաժշտություն (կամերային և սիմֆոնիկ կազմերի համար), 4) ծրագրային երաժշտություն (կինոյի և թատերական ներկայացումների համար), 5) բալետ։ 1947-ից  Տիգրան Մանսուրյանն ապրում է Հայաստանում։

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում