ՍԻՐԻԱՅՈՒՄ, ՈՒՐԿԱՐԻՆԱՅՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵՑԻՆ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՅՈՒՄ, ՈՒՐԿԱՐԻՆԱՅՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՍՏԵՂԾԵՑԻՆ
Սիրիայում և Ուկրաինայում ճգնաժամերն արհեստականորեն ստեղծվեցին այդ երկրներում իշխանափոխություն կատարելու նպատակով: Այս մասին Սլովենիայի ԱԳ նախարար Կառլ Էրյավեցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ առաջին պլան են դուրս գալիս Սիրիայում, Լիբիայում և Իրաքում վիճելի ճանապարհներով ստեղծված ծանրագույն ճգնաժամերը: Նույն բանը կատարվում է նաև Ուկրաինայում, իսկ դրա նպատակը իշխանափոխությունն է: Պետք է ճանապարհ գտնել դրանք հաղթահարելու համար: Ամենակարևորը բռնությունից հրաժարվելն է, և որ բոլորը լծվեն առանց նախադրյալների երկխոսությանը»,-ասել է Լավրովը:

