ԲՆԱՊԱՀՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ

Այսօր Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական սկանդալը, որոնք անպակաս են վերջին շրջանում մի շարք իշխանավորներից: Այս անգամ Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն անցկացնելու ժամանակ, իրեն պահում էր խիստ լկտի եւ կոպիտ: Նախարարության աշխատակիցներին դիմում էր բացարձակապես դու-ով` ի խախտումն  ՀՀ նախագահաի հանձնարարականի քաղաքացիների հետ Դուք-ով խոսելու վերաբերյալ: Սակայն դրանով նորաթուխ նախարարը չսահմանափակվեց եւ անցավ ավելի վիրավորական բառերի, ավելին իրեն վերապահեց դպրոցի դասատուի դերը եւ սկսեց դուրս հանել շխատակիցներին խորհրդակցությունից. «Արա դուրս արի ստեղից»: Դուրս եկողներին դրսում սպասում էին նախարարի թիկնապահները, որոնք հարձակվում էին բռունցնքերով ու հայհոյանքներով  եւ սկսում էին հարվածել նախարարին դուր չեկած աշխատակիցներին: Ինչպես խոսում են նախարարության աշխատակիցները, նորանշանակ նախարարը իր Ավշար գյուղի օղու բարքերը տեղափոխել է նախարարություն եւ քիչ թե շատ իրենց հարգող մասնագետները դուրս են գալիս աշխատանքից: Ի դեպ, հենց դա է նորանշանակ «տեր-թոդիկի» նպատակը, քանի որ վերջինս այդ մեթոդով տեղեր է ազատում  իր մտերիմներին նախարարությունում աշխատանքի  տեղավորելու համար: Մեկ այլ հարց է, թե ի՞նչ իրավունքով եւ ո՞ւմ հաշվին են նախարարները պահում  «հաստավիզ ախռանիկներ», նույնպես խախտելով ՀՀ նախագահի հանձնարարականը: Եվ արդյոք նախարարությունները վեր ածելով ստրկատիրական համակարգի եւ ներմուծելով այդտեղ միջնադարյան բարքեր հնարավոր է որեւէ դրական տեղաժարշ ակնկալել ՀՀ-ում կուտակված անթիվ-անհամար բնապահպանական խնդիրները լուծելու համար:

Ի դեպ Արամայիս Գրիգորյանը, ուղիղ մեկ շաբաթ առաջ, ԱԺ-ում հարբած «գաստրոլներ» տված պատգամավոր Արաիկ Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Հետաքրքիր է արդյոք նորանշանակ նախարարը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ նման այլանդակ պահվածքի համար կզրկվի իր աթոռից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում