ՍԻՐԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՍՈՒՑԱՆՎԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ
Արխիվ 12-16ՍԻՐԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՍՈՒՑԱՆՎԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ
Միջազգային համագործակցության ռուսական ասոցացիայի նախագահ Սերգեյ Ստեպաշինը հայտնել է, որ սիրիական բոլոր դպրոցներում ներառվել են ռուսական լեզվի պարտադիր ուսուցման դասընթացներ:
«Վերջերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Սիրիա կատարած այցից հետո, Սիրիայի ղեկավարության կողմից որոշում է ընդունվել սիրիական բոլոր դպրոցներում ռուսերեն լեզվի պարտադիր դասընթացներ ներառելու համար: Մեզ Ուկրարինայում ճնշում են, և ահա ձեզ Սիրիայի օրինակը»,-ասել է Ստեպաշինը:
Նա նշել է, որ Սիրիան միշտ եղել է Ռուսաստանի դաշնակիցը, իսկ այժմ Ռուսաստանի ֆորպոստն է Մերձավոր Արևելքում:

