«ՉՈՒՆԵՆՔ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ , ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՉՊԵ՞ՏՔ Է ՈՒՆԵՆԱՔ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ»
Արխիվ 12-16«ՉՈՒՆԵՆՔ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ , ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՉՊԵ՞ՏՔ Է ՈՒՆԵՆԱՔ ԱՆՎՏԱՆԳ ՍՆՈՒՆԴ»
Մայիսի 29-ը առողջ սննդի համաշխարհային օրն է, առողջ սննդամթերք է հաարվում այն սնունդը, երբ այն որեւէ բացսական ազդեցություն չի կարող ունենալ մարդոո առողջության վրա: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով`տարբեր եկրներում սննդի անվտանգության կանոնները սահմանվում են տարբեր կերպ: Հայաստանում սխալ է սահմանված սննդի անվտանգությունը, քանի որ օրենքով տարանջատված չէ շարունակականությունը եւ առաջին հերթին ուշադրության Է դարձվում տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանում սննդի անվտանգության վիճակը բավականին վատէ եւ այս առուով ըստ Բ. Պիպոյանի երկրորդ կարծիք լինել չի կարող: «Սննդամքերքը օգտագործելուց հետո, եթե մերդը չի թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց սա դեռ չի նշանակում, որ նրա օգտգործած սննդամթերքը անվտանգ է: Պարզ օրինակ` այսօր ինչքան են շատացել երեխաների մոտ փորթուլությունը , ինչ որ մեկը անհանգստանում է թե ինոչո՞ւ է առաջացել այս խնդիրը»,-փաստում է Պիպոյանը եւ խորհուրդ տալիս այցելել հիվանդանոցներ եւ գրանցել թույլ թունավորման դեպքերը: Ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, երբ մի վայրում գործում է պղնձաբոլիբդենային կոմբինատ , ապա այդ վայրում չի կարելի զբաղվել գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Ծանր մետաղներով հարուստ մեր երկիրը խնդիր շուրջ, ինչպես Պիպոյանն է նշում, երբեւէ չի իրականացվել մոնիթորինգ:
Սննդամթերքի անվտանգության ապահովվումը մեկ օրվա գործ է, անավանդ ան դեպքում երբ երկրում ապատեղեկատվության մեծ հոսք է տարածված: Որպես օրինակ Բաբկեն Պիպոյանը բերեց հեռուստաընկերություններից մեկի եթերով հեռարձակվող հաղորդումը, որտեղ մասնագետները պնդել են, թե ոչ մի տարբերություն չկա սովորական կաթի եւ փոշի կաթի միջեւ: «Համակարգը պետք է փոխվի, եթե ներդրված համակարգ չփոխվի ոչ մի մթերքի անվտանգություն մենք չենք կարող ապահովել: Եթե որեւէ մեկը կասի այս կամ այն մթերքի անվտանգությունը երաշխավորված է, ապա նա պետք է տա դրա համապատասխան երաշխավորագիրը: Մենք չունենք լաբորատորիա ուրեմն սա նշանակում է, որ չպետք է ունենաք անվտանգ սնու՞նդ»,-մեկնաբանում է Պիպոյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

