ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԳԱՄ ՀԱՍԱՐԱԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԳԱՄ ՀԱՍԱՐԱԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
<<ՌԻԱ Նովոստի>>-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիեւի վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ներկա իշխանությունները ցանկանում են Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողությունները հասցնել ավարտին: «Բռնությունը դադարեցնելու մասին հասարակ պայմանավորվածությունները չեն գործում, պետք են ավելի արդյունավետ միջնորդական ջանքեր: Մոսկվան Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում միջազգային մասնակցության կոնկրետ ձեւեր չի պնդում, բայց դեէսկալացիայի համար լրացուցիչ խթաններ են անհրաժեշտ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն մայիսի 26-ին խոստացել է բարձրացնել ուժային գործողությունների արդյունավետությունը:

