ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի ամենամոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից լիազորությունների փոխանցումը ստեղծվող Եվրասիական տնտեսական միության մարմիններին այդ երկրների ինքնիշխանության կորուստ չի նշանակում։ Աստանայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը։

