ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՆԴԻՊԵԼ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՆԴԻՊԵԼ
Այսօր Կառավարության նիստից հետո, երբ նախարարները շտապում էին դուրս գալ շենքից, բանակում զոհված զինծառայողների ծնողները անմիջապես շրջապատեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:
Հովհաննես Մանուկյանը խոսեց հավաքվածների հետ և նշեց, որ կհանդիպի ծնողներին: Նա խոստացավ նաև մայիսի 31-ին ժամը 10-10:30-ն ընկած ժամանակահատվածում նրանց ընդունել նախարարությունում:
Զոհված զինվորների մայրերին նախարարն ասաց, որ ինքը գործին ծանոթ չէ և խնդրեց ծնողներին գրավոր իրենց խնդիրը ներկայացնել իրեն:

