ՄՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արխիվ 12-16ՄՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ին, ապահովում է մասնակից երկրների տնտեսության բարձր մակարդակ:
Երկրները երաշխավորում են ապրանքների ազատ տեղաշարժ, ծառայությունների իրականացում քաղաքական ոլորտում, ինչպես նաև էներգետիկ, արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում:
Ըստ կայքի` սպասվում է, որ այս երեք երկրներին մոտ ժամանակում կմիանա նաև Հայաստանը:

