ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀՀ-Ն ՄԱՔՍԱՅԻՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի
Արխիվ 12-16ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀՀ-Ն ՄԱՔՍԱՅԻՆԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի
Այսօր` Աստանայում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:
«Եթե բոլոր առևտրային հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լուծի մեկ հարց. այն է` Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»,-հայտնել է Նազարբաևը:
Նրա խոսքով`այս հարցը պետք է լուծվի բոլոր կողմերի միջև մինչ այս տարվա հունիսը:

