Միգրանտների ազդեցությունը երկրի տնտեսության վրա փաստ է և հզոր ուժ. Կ. Ռոմոդանովսկի

Արխիվ 12-16

Միգրանտների ազդեցությունը երկրի տնտեսության վրա փաստ է և


հզոր ուժ. Կ. Ռոմոդանովսկի

http://neonews.am/hy_AM/news/article/view/3/44256/

Ինչպես արդեն տեղակցրել էինք, այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենքում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ռուսական պատվիրակության և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Եվրասիական ինտեգրման ենթատեքստում միգրացիոն քաղաքականության հարցերին:

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածաշրջանին Հայաստանի անդամագրմանը վերաբերող հարցերի քննարկմանն էին մասնակցում Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, պրոֆիլային կառույցների ներկայացուցիչներ և հասարակական - քաղաքական ոլորտի փորձագետներ: Նրանք կարծիքներ փոխանակեցին միգրանտների ուսուցման և հավատարմագրման, երկքաղաքացիության ձեռքբերման և ՌԴ տարածքում միգրանտների ժամանակավոր գտնվելու հարցերի շուրջ:

Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին խոսեց այն մասին, որ միգրանտների ազդեցությունը երկրի տնտեսության վրա փաստ է և հզոր ուժ, որը պետք է ճիշտ կառավարել և ուղղորդել: Նա նշեց, որ Ռուսաստնում, մասնավորապես Մոսկվայում և Կրասնոդարում մեծ թվով հայեր են ապրում, նրանց ՌԴ-ում գտնվելը բարդացնող կամ խոչընդոտելու միտում ունեցող որևէ նորմ Ռուսաստանում չի ընդունվել:

Ընդունվել են միջազգային նորմեր, որոնք կկառավարեն, կվերահսկեն միգրացիոն հոսքերը, կխթանեն օրինազանցությունների բացահայտմանը: Իսկ քննարկման մասնակից Ա. Գեղամյանը նշեց, որ Հայաստանի Մաքսային Միությանը միանալու որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, բազմակողմանի մեկնաբանվեց, սակայն դրա առավելությունները ակնհայտ են: Հայսատանն այօր շրջափակված է, և գործարարական ձիրքով օժտված մարդիկ հաճախ չեն կարողանում իրացնել իրենց փորձն ու գիտելիքները, և հենց Ռուսաստանն է, որ տալիս է մեր գործարարներին այդ հնարավորությունը:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ այսօր շատ կարևոր է տեղեկատվության տարածումը: Մարդիկ հաճախ բուռն են արձագանքում ընդունված որոշումներին պարզապես տեղեկացված չլինելու պատճառով: Առաջարկվեց ստեղծել հատուկ ծրագրեր, որոնք հնարավորություն կտան լայնորեն տարածել ճիշտ տեղեկատվություն` երկու երկրների հարաբերությունների հետ կապված:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, ի պատասխան հնչած առաջարկի, նշեց, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, քանի որ ռուսական կողմը նույնպես կարևորում է այս հարցը: Քննարկման ավարտին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին գրեց իր ցանկություններն ու բարեմաղթանքները Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի հուշամատյանում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում