ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ՌԱԶՄԱՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ,

ՌԱԶՄԱՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ազատամարտի մասնակիցներն օժտված են վիթխարի ներուժով, արժեքավոր փորձով:Սակայն նրանց միայն ոչ մեծ մասն է ներգրավված պետական եւ հանրային կառույցներում, շատերն ապահովված չեն աշխատանքով եւ ունեն չլուծված սոցիալական խնդիրներ: Եվ ահա "Գեւորգյան մարտարվեստի դպրոց" հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մոտ մեկ ամիս առաջ, հայտարարեց կենտրոնի շրջանակում "Ազատամարտի մասնակիցների միավորում" կրթական կառույց ձեւավորելու մասին: Թե ի՞նչ նպատակներ ունի ԱՄՄ-ն եւ ի՞նչ գործունեություն է իրականացնելու` այդ հարցով էլ սկսվեց մեր զրույցը.

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԿՐՈՂՆԵՐԸ


- Միավորումը կոչվում է "Ազատամարտի մասնակիցների մավորում" կրթական կառույց, որպեսզի իսկզբանե հստակ լինի` միավորվել ենք կրթական գործունեության, գիտելիք փոխանցելու նպատակով: Կրթական գործունեություն ենք ծավալելու ազատամարտիկների միջոցով: Մենք այդպիսի գործունեություն արդեն 4 տարի է իրականացնում ենք, պարզապես որոշեցինք առավել կոորդինացված աշխատել, առավել հստակ ծրագրով: Ավելի մանրամասնելով մեր իրականացրած ծրագրերը և առաջիկայում մեր անելիքները` նախ նշեմ, որ այս միավորումը նախաձեռնելիս, ես որպես ազատամարտիկ և հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, մի քանի առաջնային և իրարից չտարանջատված նպատակներ ունեի: Նախ` ԱՄՄ-ի գործունեությամբ փորձելու ենք վտանգավոր մի հոգեբանական երևույթի դեմ պայքարել, որը ցավոք հասարակության շրջանում արմատացման միտում ունի: Մարդիկ սկսել են տպավորություն ստանալ, իբր ազատամարտիկը խեղճ, բողոքող, անճար է: Մենք մեր օրինակով ասելու ենք. ո՛չ, ազատամարտիկը չի բողոքում իր երկրից, շարունակում է իր ուժերի ներածին չափ աշխատել ու արարել, ստեղծել... ժողովուրդը չպետք է օրնիբուն փողոցում ամբաղ-զամբախ խոսացող մորուքով բոմժին շփոթի ազատամարտիկի հետ, ամեն մորուքավոր ազատամարտիկ չէ: Եվ վերջապես, ազատամարտիկի մորուքը վառոդ է բուրում...
Ազատամարտիկն ազատության, գաղափարի զինվոր է, նրա համար ազգային արժեքներն ու հայրենիքը վեր են անձնական շահից, պետությունն ու պետականամետ մտածողությունն էլ նրա արյան մեջ է: Ազատամարտիկի կերպարը հարկ է հնարավորինս ճիշտ ներկայացնել ժողովրդին, հայրենիքի նվիրյալն օրինակ է երիտասարդների համար, ու Աստված չանի, եթե պատերազմ սկսվի, երիտասարդներն անվարան կկանգնեն երկրի պաշտպանության առաջին գծում` աչքի առաջ ունենալով վեհ, արժանապատիվ կռված տղու կերպարը, ոչ թե անընդհատ բողոքողի...
Մենք բոլոր ազատամարտիկներին տալիս ենք հնարավորություն դասավանդելու, փորձի փոխանցման միջոցով ունենալու աշխատանք, որը ոչ միայն նյութական, այլև հոգեբանական առումով թույլ կտա իրենց առավել պիտանի զգալ, որ հիմա էլ իրենց գիտելիքներով կարող են ծառայել երկրին, երիտասարդներին փոխանցելով բոլոր այն հմտությունները, որ կիրառվել են պատերազմի դաշտում,  հաղթանակներ են բերել երկրին ու ազգին: Մեր կենտրոնում շատ երիտասարդներ ու նաև դիմորդներ կան, ովքեր պատրաստ են սերտել այն գիտելիքները, որ ունեն ազատամարտիկները` որպես ռազմական գործի մասնագետներ: Դասավանդվելու է ռազմագիտություն, զենքի տիրապետման հմտություն, քարտեզագիտություն, հայկական մարտարվեստ, աշխարհագրություն, դժվարին մարտական իրավիճակներում գոյատևման հմտություն (վերջինիս տեսահոլովակներն արդեն մի քանի տարի է մեր կենտրոնի www.gevorgyankungfu.com կայքում են), թշնամու լեզուն` ադրբեջաներենը... Կազմակերպել և կազմակերպելու ենք նաև երիտասարդների և Արցախյան ազատամարտի հերոսների, ականավոր ռազմական գործիչների հանդիպումներ: Դասավանդելու են նաև բարձրագույն զինվորական կոչում ունեցողները:
- Ինչո՞ւ որոշեցիք նման ծրագիր իրականացնել այն դեպքում, երբ առանց այդ էլ "Գեւորգյան մարտարվեստի դպրոցը" պարբերաբար կազմակերպում էր երիտասարդների եւ արցախյան պատերազմի մասնակիցների ուսուցողական հանդիպումներ:
- Այո՛, բայց երիտասարդներն ավելիի կարիքն ունեին, ուզում էին փորձ և գիտելիքներ ստանալ: Շատերն էին դիմում այդ առաջարկ-խնդրանքով:
Սա` գիտելիքի տեսանկյունից, իսկ սոցիալական տեսանկյունից մտածեցի այնպիսի մի մոդել կիրառել, որը նաև մեր տղերքի սոցիալական խնդիրներին որոշակի լուծում տա, անդամավճարներից նրանք բնականաբար հստակ աշխատավարձեր կունենան: ԱՄՄ ծրագիրը լրացուցիչ աշխատատեղեր է մեր տղերքի համար... Իրականում այս ձեռնարկը սկսելիս հաշվի ենք առել թե՛ երիտասարդների ռազմամարտական գիտելիք ստանալու ցանկությունը, և թե՛ մեր ազատամարտիկների` դասավանդելու, փորձն ու գիտելիքը նոր սերնդին փոխանցելու պատրաստակամությունը:


ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ


- Բացի կրթական, ռազմահայրենասիրական ուղղվածությունից, ԱՄՄ-ն զբաղվո՞ւմ է պարգեւատրումներով, ազատամարտիկներին սոցիալական աջակցության ծրագրերով:
- Ժամանակի առումով դժվար թե նաև դրանով կարողանանք զբաղվել, մեր աշխատանքային ժամանակացույցը չափազանց հագեցած է, ու դեռ մի շարք գաղափարներ էլ կան, որոնց իրականացման համար էլ շատ աշխատանք ունենք անելու:
Նպատակ ունենք կրթել մասնավորապես երիտասարդներին, նրանց տալ ոչ միայն տեսական, այլև գործնական ռազամահայրենասիրական գիտելիքներ, ամրապնդել հարգանքը ազգային արժեքների, պետականության և մեր բանակի նկատմամբ: Իսկ ո՞վ կարող է այդ դաստիարակության լավագույն օրինակն ու ուսուցիչը լինել` իհարկե ազատամարտիկը, այն մարդը, ով իր կյանքն ու տարիները, իր առողջությունն ու կարիերան դրել է հայրենիքի զոհասեղանին: Այդ մարդիկ իրենց կյանքով են վաստակել ուսուցիչ լինելու բարոյական իրավունքը: Այն մարդը, ով պատերազմի բովով է անցել` թեկուզ մեկ օր, հանուն իր ազգի ու երկրի, նա երբե՛ք իր անձնական շահը չի գերադասի երկրի շահից: Մարտական ընկերներ ունեմ, ովքեր անվերադարձ կորցրել են առողջությունը,  բայց այսօր էլ շարունակում են պատասխանատու լինել մեր երկրի, ժողովրդի անվտանգության և խաղաղության համար... Մեր նպատակը հստակ է` մեր մարտական ընկերների փորձն ու գիտելիքներն այսօր էլ ծառայեցնել ի նպաստ երկրի, երիտասարդների մեջ էլ սերմանել պետականամետ մտածողություն:
- Պարոն Գեւորգյան, ազատամարտիկների շատ կազմակերպություններ կան այսօր, եւ գաղտնիք չէ, որ երբեմն մեկը ստեղծվում է մյուսին հակաշիռ լինելու, նույնիսկ պառակտելու համար: Չե՞ք մտահոգվում, որ ձեր կառույցի մասին էլ միգուցե նման բան մտածեն, մրցակցություն սկսվի:
- Իհարկե ոչ, ինչու պետք է նման թյուրընբռնում լինի, ինչ մրցակցութուն, մենք բոլորի հետ պատրաստ ենք աշխատել: Մեր միավորումը կրթական է, ազատամարտիկները գալիս են դասավանդելու, ընդ որում նրանք կարող են լինել տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների անդամներ... Անկեղծ ասած, չեմ կարծում, որ կգտնվի թեկուզ մեկ հայ կամ կռված տղա, ով չի ուզի, որ ազտամարտիկն աշխատատեղ ունենա, երիտասարդ սերունդը նրանց փորձով և գիտելիքներով ռազմահայրենասիրական դասեր ստանա: Բոլորի համար մեր դռները բաց են, ովքեր կուզեն միանալ մեր նախաձեռնությանը, ովքեր պատրաստ են դասավանդել և գիտելիք փոխանցել: Ի դեպ մենք միշտ էլ համագործակցել ենք ազատամարտիկների կազմակերպությունների հետ, մեր "Ճանաչենք նրանց" միջոցառումների շարքին շատերն են մասնակցել, պարգևներ, շնորհակալագրեր ենք հանձնել մեր մարտական ընկերներին:
- Կան ռազմական կրթական կառույցներ, որոնք այօր ռազմական գիտելիքներ են տալիս, ինչո՞ւ եք որոշել ազատամարտիկների միջոցով ռազմական դասընթացնել անցկացնել:
- Իհարկե, իրենց գործն անում են, և դա շատ լավ է: Եթե մենք մեր աշխատանքը մշտապես խթանենք և անդուլ աշխատենք, նույն այդ կառույցների դիմորդներն ավելի կշատանան: Բարոյահոգեբանական մի մթնոլորտ ենք ստեղծում, որը նպաստում է պետական մտածողությամբ անհատի ձևավորմանը: Եթե ներկա լինեք մեր կենտրոնի դասընթացներին` կտեսնեք, որ մեր սաների համար բանակից խուսափելն ամոթ է, երկրից արտագաղթելը ծայրահեղ լուծում է, մենք սոսկ գեղեցիկ խոսքերով և պաթետիկ հայրենասիարական արտահայտություններով չենք կրթում, այլ յուրաքանչյուրս մեր ապրած ու անցած ճանապարհով, ներկայով: Սա դաստիարակության լավագույն մոդելն է այսօրվա զարգացած, մտավոր բարձր ունակություններ ունեցող, ինֆորմացիայի մեծ պաշարով երիտասարդի համար: Մեր երկրին պետականամետ մտածողությամբ, ոգով ամուր պաշտպաններ են հարկավոր... Արցախյան պատերազմն ապացուցեց, որ զենք վերցրեցին և երկրի պաշտպանության համար կանգնեցին հաճախ նրանք, ովքեր մինչ այդ զենքի հետ երբևէ չէին առնչվել: Դա մարտական ոգին էր, ազատության գաղափարը, հայի արժանապատվությունը... քի՞չ կային ռազմական կրթություն ունեցողներ, որ այդ տարիներին, մեղմ ասած, գնացին երկրից, որ չգային Ղարաբաղ... Խնդիրը միայն ռազմական կրթությունը չէ, այլ նաև մարդու օրինակով բարոյահոգեբանական դաստաիարակությունը: Պատերազմը հաղթում են ոգով, մտավոր ունակություններով և ճիշտ ռազմաստրատեգիայով, ոչ թե զինվորի ու զենքի քանակով:

ՆՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում