ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԳՈՒՑԵ, ՇԱՏԵՐԸ ԼՍԵՆ ԵՐԳՆ ՈՒ ՉԼՔԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԳՈՒՑԵ,  ՇԱՏԵՐԸ  ԼՍԵՆ ԵՐԳՆ ՈՒ ՉԼՔԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

 

Այսօր համայն հայությունը նշում է Առաջին Հանրապետության հռչակման օրը, սակայն,  մայիսի 28-ն առանձնակի տոն է նաեւ երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար: Երգահանն իր լսարանի դատին հանձնեց Հայաստանին նվիրված իր նոր` «Լույս» երգը, հայ էստրադայի մի քանի ներկայացուցիչների` Անահիտ Շահբազյանի, Վլադիմիր Բարխոյանի, Սոնա Ռուբինյանի, Արթուր Ալեքի, Եվա Սուջյանի եւ Հրագ Սիմոնյանի կատարմամբ: Երգի խոսքերը եւ երաժշտությունը Կարեն Գրիգորյանինն է, գործիքավորումն արել է Լեւոն Փասոդյանն, ով նաեւ երգի երաժշտական պրոդյուսերն է: Երգում հնչում է թավշյա շվի` Լեւոն Թեւանյանի եւ կիթառ` Գարեգին Ամյանի կատարմամբ:

«Իրավունքի» հետ զրույցում Կարենը նշեց, որ երգի գաղափարը եղել է Լեւոն Փասոդյանի կողմից. «Պարզապես Լեւոնն առաջարկեց համագործակցել, ես էլ `մեծ սիրով համաձայնեցի»,- շեշտեց Կարենն ու տեղեկացրեց, որ երգի տեսահոլովակը չի ուշանա,- «Տեսահոլովակ անպայման լինելու է, բայց դեռ քննարկման փուլում ենք, չենք ուզում այն նման լինի Հայաստանի մասին արդեն իսկ եղած տեսահոլովակներին»:

Իսկ, թե ինչո՞ւ Հայաստանի մասին երգը որոշվեց վերնագրվել «Լույս», Կարենն այսպես բացատրեց. «Երկար ենք մտածել վերնագրի մասին, բայց, ի վերջո, հենց «Լույս» վերնագրեցի: Կարծում եմ` այն լավագույն ձեւով է բնութագրում երգի ասելիքը: Եվ, պատահական չէ, որ հենց մայիսի 28-ին որոշեցինք ներկայացնել հանրությանը, քանի որ այն շատ խորհրդանշական է մեզ համար»:

Ի դեպ, Կարենը կարծում է, որ հնարավոր է` երգը կանխի արտագաղթը Հայաստանից. «Գուցե, շատերը լսեն երգն ու չլքեն Հայաստանը, իսկ ովքեր էլ արդեն լքել են` լսեն եւ վերադառնան Հայրենիք: Հուսամ` երգը լսարանի մոտ միայն ջերմ զգացողություններ կառաջացնի»:

https://soundcloud.com/kavingrig/luys


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում