ՙՙՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 96 ՏԱՐԻ ԱՆՑ. ՃԱԿԱՏԻ ԳԻԾԸ ՆԵՐՍՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 96 ՏԱՐԻ ԱՆՑ. ՃԱԿԱՏԻ ԳԻԾԸ ՆԵՐՍՈՒՄ Է


96 տարի առաջ ավարտվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, եւ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այն ժամանակ հայերը կարողացան զենքը ձեռքին ապացուցել, որ  ապրելու իրավունք ունեն, որ Հայաստանն ու հայությունը երկրի երեսից ջնջելն անիրագործելի է: Առաջին հանրապետության որոշակի դասեր սերտել ենք, դրա շնորհիվ աշխարհի վերաձեւման նոր շրջանում կարողացանք զգալի տարածքներ ետ բերել, եւ 1991-ին հռչակված Երրորդ հանրապետությունը հաջողությամբ ապրում է արդեն 23 տարի: Բայց չմոռանանք նաեւ հռչակավոր բրիտանացի հետախույզ Լոուրենս Արաբիացու հայտնի խոսքը, որ հայերին չի կարելի թույլ տալ ունենալ ռեալ պետականություն, հակառակ դեպքում հայերը բոլորին կօգտագործեն եւ կաշխատեցնեն:

ԵՐԿԻՐԸ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏ


Համաշխարհային անդրկուլիսյան ուժերի շահերը սպասարկող անգլոսաքսոնական վերնախավի հանձնարարությունները կատարող այդ հանճարեղ հետախույզը, թերեւս ավելի լավ էր ճանաչում մեր ազգին, քան ինքներս մեզ ենք ճանաչում: Այսօր էլ է այդպես, եւ այսօր էլ որեւէ տեղ չեն անհետացել այն ուժերը, ում փայլուն սպասավորն էր նույն Լոուրենս Արաբիացին: Եվ նպատակներն էլ չեն անհետացել, եւ նույնիսկ ավելի է սրվել գլոբալ հակամարտությունը, որն ունի քաղաքակրթությունների եւ աշխարհակարգերի հակամարտության բնույթ: Եվ մեր բախտն է, թե դժբախտությունը, որ այդ հակամարտության հենց կիզակետում ենք:
Արդեն գաղտնիք չէ, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է շուրջ 30 միլիարդ դոլար հատկացնել Վլադիմիր Պուտինի Եվրասիական քաղաքակրթական նախագծի տապալման նպատակով: Բնականաբար, այդ գումարի որոշակի մասը մուտք է գործելու նաեւ Հայաստան, որպեսզի ծառայի կառավարելի քաոս ստեղծելու այլեւայլ ծրագրերին:
5-րդ շարասյունները այժմ, երբ պարզ դարձավ, որ անմիջական ապակայունացման ալիք ստեղծել հնարավոր չէ, որ հնարավոր չէ նաեւ ապակայունացնել խորհրդարանի գործունեությունը եւ առաջացնել ԼՏՊ-ի երազած խորհրդարանական ճգնաժամը, շտապ փոխել են մեթոդները: ԱԺ ոչ իշխանական ՙքառյակի՚ ձեւաչափի օգտագործմամբ նույն ԲՀԿ-ին ապակայունացման դաշտ ներքաշելը չի ստացվում, եւ նրանից, որ կառավարության ծրագրի քվեարկության բոյկոտին փոխարինելու է գալիս 2013-ի կատարողականին դեմ քվեարկելու որոշումը, ոչինչ չի փոխվում: Որովհետեւ որեւէ փոփոխության չի ենթարկվում քաղաքական ուժերի ունեցած մանդատների հարաբերակցության թվաբանությունը, իսկ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների բացակայության կամ գործուղման գնալու վրա հույս դնելը, որպեսզի չապահովվի 66 քվեն, չափազանց խախուտ հիմք է, եւ առավելագույնը կարող է նյարդային պահեր առաջացնել ու ոչ ավելին:
Նախ նկատելի է քայքայիչ քարոզչության էական ընդլայնում: Իրար հետեւից ծնվում եւ կայացվում են ինտերնետային հեռուստանախագծեր, ուր ոչ միայն ամեն քայլափոխի քարոզվում է ծայրահեղ լիբերալիզմը եւ պոստմոդեռնիստական հակամշակույթը, այլեւ որպես ռազմավարություն ընտրված է մեր ինքնության քայքայումը: Լոուրենս Արաբիացու դասերը լավ են սերտել, եւ առաջնահերթ ձգտում են թույլ չտալ ինքնաճանաչումը, ու այդ նպատակով խցկվում են բոլոր ոլորտները` ձգտելով հաստատել ինքնաժխտման չափանիշներ: Բանը հասել է անգամ վարձու ՙլեզվաբանների՚ միջոցով ՙամոթ՚ բառին պատերազմ հայտարարելուն` այն որակելով որպես ՙհակապետական եւ հակաիրավական՚ մենթալիտետի դրսեւորում:

ՓՈՂԸ ԿԼՈՒԾԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ


Փորձ է արվում նաեւ ձեւափոխել, այսպես կոչված, ՙքաղաքացիական ակտիվիզմի՚ ձեւաչափերը: Ակտիվիզմի դասական մոդելը` լայնածավալ շարժումների միջոցով կոնկրետ խնդիրներ լուծելը, որի դերի մասին դրական է արտահայտվել նաեւ ՀՀ նախագահը ՀՀԿ համագումարի իր ելույթում, այժմյան անդրօվկիանոսյան տիկնիկավարները համարում են անբավարար եւ իրենց նպատակներին չհամապատասխանող: Այդ պատճառով հիմա կառուցողական ակտիվիզմի փոխարեն առաջարկվում է լրիվ դեստրուկտիվ տարբերակ` ակտիվիստների համախմբում պետական իշխանության վրա նախահարձակ գրոհների հիմքով: Դա մասնավորապես ձեւակերպվում է հետեւյալ բանաձեւով. ՙԱբսուրդին պետք է աբսուրդով պատասխանել, խուլիգանությանը պետք է խուլիգանությամբ պատասխանել... Որքանո±վ է բովանդակային, եւ ինչքա±ն ենք ռեակցիա տալու: Մի±թե հերիք չէ ռեակցիա տալ: Ժամանակն է օրակարգ ձեւավորել՚: Ու այժմ, օրինակ, լայնորեն պրոպագանդվում է ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի խուլիգանական արարքը` վերջինս սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի սեղանին դրված անուն-ազգանունով ցուցանակը փոխարինել էր նույն Թովմասյանի հասցեին ժամանակին Արմեն Ռուստամյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած հայհոյանքով: Ցավոք, այդ արարքի համար նա պատասխանատվության չենթարկվեց, սակայն ակտիվիստների շրջանում կայքերի եւ ՙՖեյսբուքի՚ օգնությամբ արագորեն հերոսացվում է: Այսինքն, այժմ քաղաքացիական ակտիվիստի իդեալը ոչ թե օրենքին չհակասող խաղաղ միջոցներով երկարատեւ  պայքարն է, այլ հենց բռնի հակաօրինական գործողություններին անցնելը: Պարզ է` քաղաքացիական ակտիվիստներին մտադիր են աստիճանաբար տրանսֆորմացնել գրոհայինների:
Դրան զուգահեռ նաեւ առաջ է տարվում այն գաղափարը, որ պետք է ստեղծվի ակտիվիստների, փորձագետների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների եւ լրագրողների հիման վրա, այսպես կոչված, ՙզուգահեռ իրականություն՚, որը որեւէ չափով չի վերահսկվում պետության եւ նորմալ բիզնես շահեր ունեցող հաստատությունների կողմից: Դե, իսկ ապատեղեկատվության, ստի եւ կեղծիքի մեջ սրանք այնքան են հմտացած, որ թերեւս Յոզեֆ Գեբելսի կմախքը դագաղում պտտվելով վաղուց մաշվել է:
Ինչ է ենթադրում այդ` երկրի ներսում ընթացող տեղեկատվական-հոգեբանական պատերազմում մեթոդների փոփոխությունն ու ինտենսիվացումը: Բնականաբար, հատկացվող կանաչ թղթադրամների քանակի էական ավելացում: Պարզ է, որ գրոհայինին պետք է ավելի շատ վարձատրեն, քան` խաղաղ ակցիաներ անող ակտիվիստին: Պարզ է, որ լրագրողներին կամ լրատվական օղակները կաշառողներին առկա կայացած ԶԼՄ-ներում եւ հատկապես հեռուստաեթերում տեղեկատվական դիվերսիաներ կազմակերպելը այնքան էլ էժան հաճույք չէ` պետք է կարողանան նաեւ հատուցել գործազուրկ դառնալու ռիսկերը: Պարզ է, որ ստվերային աշխատանքը առանձին չինովնիկների հետ նույնպես գումարներ է պահանջում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում