ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷԻՆ


Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունում Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 6 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ եւ 3 բրոնզ: Հին աշխարհամասի չեմպիոն է հռչակվել Տիգրան Կիրակոսյանը եւ արժանացել ոսկե մեդալի: Արծաթե մեդալակիր է դարձել Մխիթար Մխիթարյանը (57 կգ): Իսկ հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներ Աշոտ Դանիելյանը (82կգ) ու Վաչիկ Վարդանյանը (68կգ) արժանացել են համապատասխանաբար` բրոնզե եւ արծաթե մեդալների:  Բրոնզե մեդալներով էին պարգեւատրվել նաեւ Էդիկ Պետրոսյանը (90 կգ) ու Վահան Նիկոլայանը (62 կգ): Որքանով են գրանցված արդյունքները գոհացնող` ՙԻրավունքը՚ պարզեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ:


-Ընդհանուր առմամբ, արդյունքը վատ չէ` պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Եվրոպայի առաջնություններից նվաճեցինք 3 ոսկե, 7 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներ: Թիմային հաշվարկում պատանիների եւ երիտասարդների հավաքականները երրորդն էին, իսկ մեծահասակներըª չորրորդը: Սակայն մեծահասակներից մեր սպասելիքներն ավելի շատ էին: Աշոտ Դանիելյանը, իր գոտեմարտը տակտիկապես սխալ դրսեւորեց` կարող էր հանգիստ ավարտին հասցնել, բայց ցավեցնող հնարքի գնաց, որին պետք է չգնար եւ արդյունքում պարտվեց ռուս մրցակցին: Աշոտի բրոնզե մեդալը պետք է ոսկե լիներ, քանի որ նա մի քանի գլուխ բարձր էր մրցակցից: Բայց, այսպես ասած, ճակատը դեմ տվեց ու չկարողացավ հաջողության հասնել:
- Իսկ մյուս մարզիկները հանդես եկան իրենց առավելագու՞յն ուժերով:
- Մավրիկ Նասիբյանն իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ: Նա, որ միշտ մրցակցային եռյակում էր լինում, այս անգամ մեդալ չնվաճեց, նույնն էլ` Սոսե Բալասանյանը: Բայց դա նաեւ մեր մեղավորությունն է, մեր ֆեդերացիայի, հավաքականի եւ գլխավորապես` մեր ֆինանսական խնդիրների: Այսպիսի մրցաշարերից առաջ մեր մարզիկներն ընդհանուր չեն մարզվում, հավաք չեն անցկացնում: Մենք ի±նչ իմանանք` ամեն մարզիկ իր անհատական մարզչի հետ ինչ է արել, ինչպես է մարզվել, ծարավ է եղել, թե` սոված... Մենք չենք կարողանում ճիշտ գնահատել մարզիկների մարզավիճակը, քանի որ նրանք մեր աչքի առաջ չեն նախապատրաստվում: Դա միակ պատճառն է, որ ավելի կայուն արդյունքներ չենք գրանցում:
- Ո՞րն է լինելու հաջորդ մրցաշարը, որին կմասնակցեն  հավաքականները:
- Հաջորդ խոշոր մրցաշարը Աշխարհի առաջնությունն է: Հոկտեմբերին պատանիները եւ երիտասարդները Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Սիդնեյում, իսկ մեծերըª Ճապոնիայում: Սա կարեւորագույն  առաջնությունն է բոլոր մարզաձեւերի համար, իհարկե` բացի օլիմպիական խաղերց:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում