ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԾԱԾԱՆԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԾԱԾԱՆԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌԱԳՈՒՅՆԸ


Դասական մեներգիչ, տենոր, բազմաթիվ միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակիր ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ վերջերս մասնակցելով Սոֆիայում կայացած միջազգային երգի փառատոնին` հայրենիք է վերադարձել հերթական Գրան պրիով: Կարենը մասնակցել է ոչ միայն դասական երաժշտության փառատոների, այլեւ օտար հանդիսատեսին ներկայացրել էստրադային, ֆոլկլորային երգեր: Սակայն, ինչպես երգիչն է խոստովանում, հիմնական շեշտը դրել է դասական երաժշտության վրա, քանի որ այդ ժանրում իրեն շատ լավ է զգում: Հայաստանում Կ. Զոհրաբյանը չի մասնակցել որեւէ մրցույթի, եւ այժմ էլ նախատեսված չէ. ՙՅուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ ելույթ ունենա եւ որ բեմում կայանա: Ես արդեն ընտրել եմ այն բեմը, որտեղ պետք է ելույթ ունենամ եւ կայանամ: Սակայն սա չի նշանակում, որ չեմ սիրում իմ Հայրենիքը եւ իմ ժողովրդին: Տարբեր երկրներից ունենում եմ հրավերներ` բնակվել եւ հանդես գալ իրենց բեմերում, սակայն որտեղ գնում եմ, երկար չեմ կարողանում ապրել` 5-10 օր, որից հետո այլ երկրների նկատմամբ կորցնում եմ իմ հետաքրքրությունը, ինչ-որ բան կա իմ մեջ, որը չեմ կարող հաղթահարել` կարոտ, հայրենասիրություն... չգիտեմ՚:
Միջազգային բեմերում Կարեն Զոհրաբյանի ելույթները միջազգային ժյուրիի կողմից  միշտ բարձր են գնահատվել, նրա ելույթներին հաջորդել են միջազգային հրավերներ` թե° որպես երգիչ, թե° որպես ժյուրիի անդամ: Բուլղարիայում կայացած երգի փառատոնից հետո երգիչը ստացել է հերթական հրավերը` հանդես գալ Սոֆիայում անցկացվող երգի մրցույթ-փառատոնում` որպես ժյուրիի անդամ: ՙԻրավունքը՚ Կարեն Զոհրաբյանի հետ զրուցեց հայ դասական երաժշտության եւ առաջիկա փառատոնային ծրագրերի մասին:

ՙՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ՚


-Կարեն, այսօր Հայաստանում ի±նչ դիրքերում է դասական երաժշտությունը: Մեզանում կարծես այդքան էլ հետաքրքրված չեն դասական երաժշտությամբ:
- Կարող եմ ասել, որ դասական երաժշտությունը Հայաստանում փայլում է, բայց պետք է նաեւ շեշտեմ, որ այսօր օպերային երգիչները շատ քիչ են վարձատրվում, ստիպված մի քանի աշխատանք են կատարում: Ճիշտ է` նրանք հաճույքով են կատարում իրենց դերերգերը, բայց պետք է հաշվի առնենք, որ ամեն ինչի վրա ուղղակի ազդեցություն է ունենում սոցիալ- տնտեսական իրավիճակը: Սա լուրջ խնդիր է, որը կարող է խանգարել դասական երաժշտության առաջընթացին: Ոչ բոլորն են հետաքրքրված այս երաժշտությամբ, հասարակության որոշ հատվածների ընդհանրապես հետաքրքիր չէ դասական երաժշտությունը: Ես չեմ կարող գնալ 40 կամ 50 տարեկան մարդուն բացատրել, որ դասական երաժշտությունը ուրիշ է, նրա ականջն ինչին որ հասանելի է, այն էլ լսում է: Նախ` մարդիկ պետք է իմանան, թե ինչ է դասական երաժշտությունը, որպեսզի այն լսելիս հասկանան: Ամեն ինչ պետք է սկսենք մանկապարտեզից ու դպրոցներից: Հենց այստեղից պետք է սկսել պրոպագանդել դասական երաժշտությունը` մատաղ սերնդին ներկայացնելով հայ դասական երաժշտության վարպետներին: Օրինակ` դպրոցներին անվճար պետք է տրամադրել օպերային ներկայացումների տոմսեր եւ ոչ միայն: Սա պարզապես անհրաժեշտություն է:

ՙՄԻՇՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ՚


-Մի քանի առիթներով նշել եք, որ պայքարում եք, որպեսզի կարողանանք Թուրքիայում ավելի շատ ելույթներ ունենալ` հայ երգն այնտեղ ներկայացնելու համար, հատկապես` Ռ. Պետրոսյանի ՙԱռանց Մասիս՚ եւ Ա. Հեքիմյանի ՙԻմ Անի՚ երգերը:
- Այո, ասել եմ ու կասեմ` միշտ պայքարում եմ Թուրքիայում ավելի շատ ելույթներ ունենալու համար: Թուրքիայից արդեն ունեմ հրավերներ, որտեղ կմեկնեմ ոչ միայն ես, այլեւ ինձ հետ կգան հայ պարողներ: Մեծ է ցանկությունս այնտեղ ներկայացնել ՙԲերդ՚ պարը: Թուրքիայում շատ եմ տեսել, որ երիտասարդ թուրքերը պարում են եւ դրանով  ցույց տալիս իրենց ուժը, այսինքն` պարում են ուս ուսի, ձեռք ձեռքի տված: Շատ եմ ցանկանում, որ մենք էլ ցույց տանք մեր ուժը եւ այն էլ Թուրքիայում: Այս երկրում ես ելույթ եմ ունեցել եւ կարող եմ ասել, որ հնարավոր է ամեն ինչ տեղի ունենա, ուստի քիչ չեն եղել դեպքեր, երբ նրանք աշխատել են ամեն ինչում խոչընդոտել: Սակայն, այս ամենն ինձ չի խանգարում. Թուրքիայում պետք է ծածանեմ եւ բարձր պահեմ մեր Եռագույն դրոշը:
- Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:
- Այժմ ոչ բոլոր մրցույթներին կարող եմ մասնակցել, քանի որ որոշ մրցույթներում կան տարիքային սահմանափակումներ: Սակայն ունեմ բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից, որպեսզի հանդես գամ որպես ժյուրիի անդամ եւ ժյուրիի նախագահ: Որոշել եմ աստիճանաբար երգելուն զուգահեռ հանդես գալ որպես ժյուրիի անդամ: Այս ամռանը Հունաստանում կայանալիք երգի միջազգային մրցույթ-փառատոնում հանդես կգամ որպես ժյուրի անդամ: Փառատոնին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ներկայացնում է Արցախը` իր ժողովրդական երգով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում