ՙՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը, տեսչական բարեփոխումների ավարտից հետո նախաձեռնեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծումը: Մեզ հետ զրույցում ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՆՅԱՆՆ ասաց, որ կենտրոնն ստեղծվել է` հաշվի առնելով շուրջ 20 երկրի լավագույն փորձը, որը եւ կենտրոնի հետագա զարգացման հիմքն է հանդիսանալու: Այդ երկրներում համաճարակաբանական հսկողությունը իրականացվում է միասնական մոտեցումներով` հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կամ դրանց համազոր կառույցների կողմից:
Պարոն Վանյանի ներկայացմամբ, կենտրոնն ունի իր զարգացման ծրագիրը, որով էլ նախատեսում է զարգացնել իր գործունեությունը իմունականխարգելման գործընթացի ղեկավարման եւ համակարգման, վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման, հակամանրէային կայունության հսկողության, լաբորատոր գործունեության զարգացման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման համակարգի զարգացման ուղղություններով: Ծրագրով նաեւ նախատեսված է զարգացնել ռիսկի կառավարման համակարգի ներդրման, արագ արձագանքման համակարգի զարգացման, գիտական, կադրային ներուժի զարգացման, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի հարցերով հասարակական համախմբման (սոցիալական մոբիլիզացման) գործընթացի կազմակերպման եւ համակարգման, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման կարողությունների եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությունները:
Մեր զրուցակցի խոսքերով, կենտրոնի գործունեությունը եւ զարգացման ծրագիրը մշակվել են` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից որդեգրած մի շարք ռազմավարական, նպատակային, ազգային ծրագրեր, մասնավորապես` ՙՀայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիր՚, ՙՀայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկման եւ կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիր՚, ՙՀամընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագիր՚, ՙԿենսաբանական եւ քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների` ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագիր՚, ՙԲռնկումների (համաճարակների), քիմիական եւ ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաեւ առօրյա պայմաններում բնակչության (առանձին քանակակազմերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության ծրագիր՚, ՙՄարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագիր՚, ՙԻմունականխարգելման ազգային ծրագիրը՚, ՙԱռավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման հայեցակարգը՚, ՙԲնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը եւ միջոցառումների ցանկը՚, ՙՍրտանոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը եւ միջոցառումների ցանկը՚ եւ այլն:
Նշենք, որ համաճարակաբանական հսկողությունը ներառում է հիվանդությունների հաշվառումից մինչեւ դրանց նկատմամբ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` ապահովելով համաճարակաբանական հսկողության ամբողջ շղթան. մոնիթորինգ, ընթացիկ վերլուծություն, հետահայաց վերլուծություն, գնահատում, կանխատեսում եւ որոշումների ընդունում:
Այս ոլորտում, ըստ պարոն Վանյանի, իր ուրույն տեղն ունի լաբորատոր համակարգը: Մեկ կենտրոնի ներքո զարգացնելով եւ ներառելով այս կարողությունները` հնարավորություն է ստեղծվում համակարգված գործունեություն իրականացնելու` ինտեգրված նաեւ ոլորտում շահագրգիռ կառույցների գործունեության հետ: Արտավազդ Վանյանը հարցն առավել կարեւորվում է համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումով, որը կապահովի համապարփակ եւ բազմոլորտ համագործակցություն առանձին լաբորատորիաների միջեւ` պահպանելով ընդունված Միջազգային առողջապահական կանոնների (2005թ.) պահանջները:
ՙԱրդեն մի քանի տարի է` լուրջ աշխատանքներ են տարվում ոլորտում գործող մասնագետներին միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստելու: Բոլոր համաճարակաբանները վերապատրաստվել են դաշտային համաճարակաբանության հարցերով: Համաճարակաբաններից եւ լաբորատոր մասնագետներից մեկ տասնյակից ավելի մասնագետ ուսանել են Հարավային Կովկասի դաշտային համաճարակաբանության եւ լաբորատոր մենեջմենթի երկամյա դասընթացում: Նրանք ամբողջությամբ տիրապետում են համաճարակաբանական նոր մոտեցումներին ու չափանիշներին, ծանոթ են խնդիրներին, այնպես որ` կադրերի առումով խնդիր չունենք՚,- վստահեցնում է կենտրոնի տնօրենը: Ըստ նրա, կարեւորագույն խնդիրն այսօր` ռեֆերենս լաբորատորիայի եւ համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումն է. ՙԱյս ուղղությամբ եւս մի քանի փուլով մասնագետներն անցել են լաբորատոր որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան դասընթաց, ինչպես նաեւ կենսաանվտանգության դասընթաց, ինչը զգալիորեն կօգնի հայ մասնագետներին` իրենց գիտելիքները կիրառելու Հայաստանի լաբորատոր համակարգի զարգացման ուղղությամբ: Նշենք, որ կենտրոնի գործունեության մի զգալի բաժինը վերաբերում է մոնիթորինգին, վերլուծական գործընթացին, տեղեկատվության փոխանցմանը, կրթական ծրագրերի մշակմանը եւ գործադրմանը: ՙԱմբողջ գործընթացի գերնպատակը աշխատանքի որակի բարձրացումն է, որով հնարավոր կլինի մեր երկիրը զերծ պահել վարակիչ հիվանդությունների առաջացումից ու տարածումից, պայքարել վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, ապահովել բնակչության առողջ ապրելակերպը եւ բժշկահիգիենիկ կրթությունը՚,- ասում է Ա. Վանյանը: Ըստ նրա, ներկա պահին կարեւոր խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը: Աշխատանքներ են տարվում դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, նորագոյացությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի ներդրման ուղղությամբ` առաջին հերթին իրականացնելով անհրաժեշտ վերլուծություններ` հիմնվելով տեղեկատվական բազայի ստացված ամենօրյա տվյալների վրա, պարզելով օրինակ, թե որ հիվանդությունն է Հայաստանի այս կամ այն տարածքում առավել շատ արձանագրվում, հասկանալ դրանց պատճառները` համադրելով մի շարք տվյալների հետ, կամ օրինակ` քիմիական արտադրությամբ զբաղվող որեւէ գործարանի շրջակայքում լուրջ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ կատարել ու հասկանալ այն պատճառները, որոնք կարող են տարածաշրջանում առաջացնել հիվանդություններ:
Կենտրոնը մեծ ջանքեր է գործադրում` ապահովելու մի քանի հիվանդությունից ազատ գոտի համարվելու Հայաստանի կարգավիճակը, քանի որ նման արդյունք գրանցվել է համառ, համագործակցված աշխատանքի շնորհիվ, հետեւաբար այն շատ է կարեւորում: Հայաստանը պոլիոմիելիտից ազատ գոտի է, 2011 թ. ՀՀ-ն հռչակվել է մալարիայից ազատ գոտի: Իսկ որեւէ հիվանդությունից ազատ լինելը պարզապես առողջապահական խնդիր չէ, այլ` երկրի համբավը, վարկանիշը ու հատկապես` զբոսաշրջության զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը: Այդ առումով Կենտրոնը շարունակելու է նաեւ պատվաստումների ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները եւ քայլ առ քայլ ապահովելով կառավարելի` պատվաստումներով կառավարվող մի շարք հիվանդությունների վերացումը Հայաստանի տարածքում, հերթը կարմրուկինը եւ բնածին կարմրախտային համախտանիշինն է:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում