ՙՙՍՏԵՓԱՆՅԱՆՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ՀԱՐՈՒՄ Է ՀՀԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ՚

Արխիվ 12-16

ՙՍՏԵՓԱՆՅԱՆՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ՀԱՐՈՒՄ Է ՀՀԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ՚


Ըստ տարածված լուրերի, հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրությունները պակաս լարված մթնոլորտում չեն ընթանալու, թե որքանով է իրականությանը համապատասխանում շրջանառվող տեղեկությունը, փորձեցինք անձամբ շրջել Ջերմուկում եւ քիչ թե շատ ծանոթանալ քաղաքում տիրող նախընտրական մթնոլորտին:
Քաղաքացիները մեր այն հարցին, թե արդյոք որեւէ լարվածություն նկատո±ւմ են ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, եւ քաղաքապետի թեկնածուներից ո±վ ավելի մեծ հնարավորություններ ունի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առումով, բնակիչների մեծ մասից ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՄենք փոփոխություն ենք ուզում երկու թեկնածուներն էլ ջերմուկցի են, բայց մենք ավելի շատ հակված ենք մեր քվեն տալ Կորյուն Ստեփանյանին՚: Հարցին, թե ի±նչն է նրաց ստիպում ընտրել հենց Կ. Ստեփանյանին, վերջիններս միաբերան նշեցին. ՙՍտեփանյանը շատ գործունյա է, մարդկանց նեղին հասնող անձնավորություն է, քաղաքում դեռ վաղուց աչքի է ընկել որպես պոտենցիալ քաղաքապետի թեկնածու, նրա քաղաքապետ ընտրվելու հնարավորությունները շատ մեծ են, իրեն ժողովուրդն ընդունում է, հավատում ու վստահում: Եթե խարդախ միջոցների չդիմեն, Ստեփանյանը կընտրվի քաղաքապետ, մենք համոզված ենք՚:  
Քաղաքապետի թեկնածու ԿՈՐՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ անցած ուղին եւ նախընտրական ծրագրի որոշ դրույթներ մեզ հետ զրույցում ներկայացրեց  թեկնածուի շտաբի պետ Առուշան Այվազյանը. ՙՍտեփանյան Կորյունը ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինսիտուտը, այնուհետեւ ծառայել է խորհրդային բանակում, մասնագիտությամբ շինարար է: Այժմ ունի շինարարական կազմակերպություն, զբաղվում է բիզնեսով, աշխատում է իր մասնագիտությամբ` շինարար-կառուցող տղա է: Երբեւէ քաղաքապետ դառնալու ցանկություն չի հայտնել, բայց այս անգամ ինքնառաջադրեց իր թեկնածությունը` հաշվի առնելով իր ներուժը` քաղաքը ինչ-որ չափով բարեփոխելու հանգամանքը՚: Շտաբի պետի խոսքերով չնայած նրան, որ Ստեփանյանը անկուսակցական է, սակայն հարում է ՀՀԿ կուսակցության գաղափարախոսությանը. ՙՍտեփանյանն անկուսակցական է, բայց միշտ եղել է ՀՀԿ կողքին եւ իր ընկերների մեծ մասը հանրապետականներ են, հաճախ ընկերները կես լուրջ-կես կատակ ասում են, որ ինքը կուսակցության համար ավելի շատ  բան է անում, քան ՀՀԿ որոշ անդամներ: Ստեփանյանը առհասարակ պատասխանատվություն կրող անձնավորություն է՚:
Հարցին, թե ինչո±վ էր պայմանավորված Ստեփանյանի առաջադրումը, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՎերջին շրջանում ջերմուկցիները հաճախակի են տարբեր առիթներով խոսել Ստեփանյանի` քաղաքապետի պաշտոնում առաջադրման մասին, շատերը նույն խնդրանքով դիմել են պարոն Ստեփանյանին, եւ կարելի է ասել, այդ հանգամանքը  նույնպես թեկնածուի որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել: Ինքն էլ իր հերթին հասկացավ, որ կարող է իր աշխատասիրությամբ շատ բան անել ջերմուկցիների համար:  Ստեփանյանը շատ մարդասեր, մարդամոտ անձնավորություն է, իր հնարավորության սահմանում օգնում է իրեն դիմողներին, սակայն երբեք չի սիրում աչքի ընկնել` հանրային քննարկման առարկա դարձնել իր կատարած աշխատանքը: Ջերմուկցիները նրան սիրում եւ վստահում են այն բանի համար, որ նա երբեք չի խոստանա մի բան, որ ի սկզբանե գիտի, որ չի կարող իրագործել՚: Անդրադառնալով  նախընտրական ծրագրին, շտաբի պետը նշեց դրանցից մի քանիսը. ՙՍտեփանյանի նախընտրական ծրագրերը շատ են, բայց ես կառանձնացնեմ դրանցից մի քանիսը. բոլորս գիտենք, որ Ջերմուկը առողջարանային քաղաք է, ինքը ցանկություն ունի իր հնարավորությունների սահմաններում էլ ավելի զարգացնել տուրիզմը, ցանկություն ունի, իր խոսքերն եմ ասում` մեծ տեղ տալ սպորտին, դա նա պատճառաբանում է նրանով, որ առողջ ապրելակերպը շատ կարեւոր է: Ցանկանում է Ջերմուկ քաղաքում նոր առողջարաններ կառուցել, բարելավել հիվանդանոցային պայմանները: Ընտրվելուց հետո կփորձի ասֆալտապատել շենքերի բակերը, խաղահրապարակներ կառուցել՚: Շտաբի պետը Ստեփանյանին բնորոշեց հետեւյալ հատկանիշներով. ՙՊատասխանատու, կամային, ժողովրդի լեզվով ասած` համառ տղա է, մեծի, փոքրի հարգանք իմացող, ուշադիր: Ինչ վերաբերում է տարածված խոսակցություներին, թե Ջերմուկում լարված ընտրություններ են ընթալու, չի համապատասխանում իրականությանը, համենայնդեպս ես իմ կողմից կարող եմ ասել, որ թեկնածուների միջեւ ոչ մի լարվածություն, թշնամանք չկա, երկուստեք նորմալ հարաբերությունների մեջ են՚:
Չնայած շտաբի պետը հավաստիացնում էր, որ որեւէ լարվածություն չկա, բայց դա, ինչպես տեսանք, վերաբերում է միայն Ստեփանյանի կողմնակիցներին, քանի որ քաղաքում շրջելուց հետո ակնհայտ էր գործող քաղաքապետի թիմակիցների հեգնական, անհարկի ճղճիմ վերաբերմունքը իրենց մրցակից թեկնածուի հասցեին, որոնց, ինչպես իրենք էին արտահայտվում, թեւեր էր տվել ՀՀԿ պատգամավոր Արսենյանը: ՙՀովհաննիսյանին սատարում է ՙՋերմուկի՚ Արսենյանը, ընենց, որ ստեղ ուրիշ խոսակցություն չի կարա լինի, մենակ Արսենյանի անունը հերիք ա` մեր թեկնածուի մեկից մեկ կրելու համար՚,- ասաց գործող քաղաքապետի կողմից հանրությանն սպասարկող հիմնարկի աշխատակիցներից մեկը:
Մենք փորձեցինք  հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել Ջերմուկում տիրող մթնոլորտը, իսկ թե լարվածություն կա, եւ թե հատկապես ո±ւմ  կողմից, թողնում ենք ընթերցողի  եզրակացությանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում