Մայիսի 26-ին, ժամը 16:20-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղից Ոստիկանության Արարատի բաժնում էին հայտնվել 1983 թ. ծնված Նորիկ Ի.-ն եւ նրա ՙՄերսեդես-Բենց Ե-200՚ մակնիշի ավտոմեքենան:
Մեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակ, իսկ բեռնախցիկից` ավտոմեքենայի ռուսական պետհամարանիշեր:
ԿԱՇԱՌՔԻ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն էին կատարել 1956 թ. ծնված Կոմիսար Պ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել էր ՙԱԿ՚ տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 13 պարկուճ, ՙԿարաբին՚ տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ եւ իտալական արտադրության ՙC-1863՚ գրառումով գազային ատրճանակ: Հայտնաբերվածի առնչությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
ԼՎԱՑԵԼ ՈՒ ՙՄԱՔՐԵԼ՚ ԷՐ
Մայիսի 24-ին Վահագնը ինքնուրույն բռնել է գողի: Ըստ Վահագնիª մայիսի 23-ի առավոտյան Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գտնվող իր բենզալցակայանում նա` որպես լիցքավորող, աշխատանքի էր ընդունել 1991 թ. ծնված Ալեքսանդրին: Աշխատանքային օրվա վերջում ՙմաքրասեր՚ երիտասարդը վերցրել էր 1 օրվա վաճառքից գոյացած 80.000 դրամը եւ դիմել է փախուստի: Վահագնը ՙբացահայտել՚ էր գողությունը, հայտնաբերել էր հանցագործին, հետ էր վերցրել ամբողջ գումարը եւ գողին ՙառձեռն՚ փոխանցել էր իրավապահներին: