ՙՙՙՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
ՎԵՐՆԻՍԱԺԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ


Մայիսի 17-ին Վերնիսաժի հարեւանությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից արդեն ավելի քան 10 օր է անցել: Սակայն, թեեւ այդ դեպքի հետ կապված գրեթե ամեն բան պարզ է` թե ով է կրակել, ում, որտեղ, թերեւս` նաեւ ինչու, սակայն այս ամենի հետ կապված` այս ընթացքում ստեղծվել է բավականին տարօրինակ իրավիճակ:
Ինչպես նմանատիպ հայտնի հանցագործությունների ժամանակ, այս դեպքում եւս առաջին իսկ ժամերից միջադեպը սկսեց քաղաքականացվել` հաշվի առնելով, որ կրակողը` Գոռ Առաքելյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան էր: Բայց բավականին արագ էլ քաղաքականացման այդ գործընթացը հանդարտվեց, եւ հենց այստեղ է, որ ի հայտ եկավ առաջին տարօրինակ դրվագը: Այսպես, եթե ի սկզբանե հրապարակային հիմնական քննադատության թիրախում էր Գոռ Առաքելյանը` ապօրինի զենք ունենալու, հասարակական վայրում այն գործադրելու եւ 5 մարդու վիրավորելու համար, ապա շատ չանցած շրջանառության մեջ մտավ մի բավականին տարօրինակ վարկած, թե Գոռը պարզապես այդ կերպ ինքն իրեն (մեկ այլ վարկածով` նաեւ կնոջն ու երեխային) պաշտպանելու նպատակով է կրակել: Այսինքն, որ տուժողներից երկուսը նախ ավտոմեքենայով փակել են Գ. Առաքելյանի մեքենայի ճանապարհը, եւ երբ վերջինս ընդամենը դիտողություն է արել, այն երկուսը հարձակվել եւ սկսել են կնոջ ու երեխայի աչքերի առաջ ջարդուփշուր անել Առաքելյանին: Եվ այն բանից հետո, երբ, ըստ այս վարկածի ենթատեսակներից մեկի, այդ երկու ՙՙՋանավար՚ տղերքը բացել էին մեքենայի դուռը եւ վերջինիս կնոջ ու երեխայի ներկայությամբ փորձում էին Յուվեցու փեսայի ոտքից քաշելով` մեքենայից հանել, այ, էդ ժամանակ էլ Յուվեցու փեսան սկսեց կրակել` վիրավորելով անմեղ մարդկանց՚` այդ կերպ իրեն փրկելով: Ի վերջո, այս վարկածը կատարելության հասցրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, թե այդ հարձակվողները ՙիրենց շատ վատ են պահել, ոնց որ պատմում են մարդիկ, դա փաստ է... Եթե ցինիզմ թույլ տված մարդու դերում ինքն իրեն չի կարող պատկերացնել, ուրեմն թող փորձի այս մեկի դերում ինքն իրեն պատկերացնել, երբ կնոջ ու երեխայի ներկայությամբ իրեն նսեմացնում ու ստորացնում են...՚:
Այնուհետեւ այս վարկածը համեմվեց այն նոր մանրամասներով, թե հարձակվողներն ախալքալակցիներ են, ունեն հանցագործ հարուստ անցյալ, այսինքն` նրանցից ամեն ինչ սպասելի է: Սրա հետ մեկտեղ էլ, շրջանառության մեջ հայտնվեց նաեւ այն մանրամասնը, թե այս ամենն ազդել է երեխայի առողջության վրա ու հիմա, ասում են, թե Սանկտ Պետերբուրգում բուժվում է: Մի խոսքով` կամաց-կամաց ստեղծվեց այնպիսի մի վարկած, որն ուղղակի չի կարող հանրային կարծիքը չկողմնորոշել կրակոցների հեղինակի կողմը: Այն աստիճան, որ նախկին ոստիկանապետն անգամ այն կարծիքին է, թե այդ իրավիճակում ինքն էլ զենք կօգտագործեր:
Միայն թե այս հուզական պատկերից հետո մի շարք խոշոր հարցականներ մնում են: Նախ. եթե երեխան այս ամենից վախեցել է եւ ունի առողջության խնդիր, ապա նախ պարզել է պետք, թե նա ինչի±ց կվախենար` դիմացը տեղի ունեցող կռվի±ց, թե ատրճանակի կրակոցներից: Երկրորդը. եթե երեխան արդեն դրսում է, ապա ենթադրելի է, որ` մոր հետ: Իսկ մայրը այս պատմության կարեւորագույն վկաներից է...
Բայց վերադառնանք Ա. Սարգսյանի ՙպեչատած՚ ծեծուջարդի վարկածին: Այստեղ շատ ավելի լուրջ հարցականներ կան: Այս առումով նախ ներկայացնենք ոստիկանության այն պաշտոնական տեղեկատվությունը, որը հնչեց Գ. Առաքելյանի հանձնվելուց հետո. ՙ...Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ ատրճանակի տիպի 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է՚:
Այստեղ բառ անգամ չկա, թե Գոռ Ա.-ին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Մինչդեռ, եթե հանձնվելու նախօրեին նրա վրա այնպիսի լուրջ հարձակում էր տեղի ունեցել, որ այլ ելք չունենալով` ստիպված էր իրեն փրկելու համար կրակել, ուրեմն` չէր կարող, եթե ոչ ծեծի շատ լուրջ հետքեր, ապա գոնե տեսանելի կապտուկներ չունենալ: Ոստիկանությունն էլ իր հերթին չէր կարող չտեսնել այդ հետքերը եւ նույնիսկ մեխանիկորեն այդ հարցով պետք է ստանար դատաբժշկի եզրակացությունը: Այսինքն, եթե Գոռի վրա հարձակվել են եւ լուրջ, տեսանելի վնասվածքներ չեն հասցրել, ապա այստեղ երկու տարբերակ կարող է լինել. կա°մ հարձակումը շատ լուրջ չի եղել, կա°մ Գոռը կարողացել է իրեն առանց զենքի էլ շատ լավ պաշտպանել: Երկու դեպքում էլ ձեռքը զենքին գցելու առիթը դեռ տեսանելի չէ:
Հարցին մոտենանք մյուս կողմից. հարձակման վարկածի մինչ այս հայտնի բոլոր տարատեսակներից մեկ հետեւության է պետք գալ. ամեն ինչ տեղի է ունեցել ստորգետնյա կայանատեղիից դուրս գալ պատրաստվող Գոռի ավտոմեքենայի մոտակայքում (հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող երեխան չէր կարող այդ ամենը տեսնել ու վախենալ): Մինչդեռ միջադեպի հետ կապ չունեցող մյուս երեք անձինք վիրավորվել են այնպիսի կետերում, որտեղ պետք է, որ չհասնեին ավտոկայանատեղիի մուտքի մոտ արձակված կրակոցները: Այնուհետեւ. դեպքից շատ չանցած արված լուսանկարներում պատկերված արյան հիմնական հետքերը եւ կրակված փամփուշտների պարկուճներից որոշները նույնպես ավտոկայանատեղիի մուտքից հեռու են: Հաջորդը. նույնպես ոստիկանության տվյալներով. ՙԴեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 6 պարկուճ՚: Մինչդեռ ունենք 5 վիրավոր, սակայն, նախնական տվյալներով, նրանցից երկուսը կամ երեքը ստացել են երկուական վերքեր: Այսինքն` եղել է առնվազն 7-8 կրակոց, այն էլ, եթե վրիպումներ չեն եղել: Այդ դեպքում ուր կորան մեկ կամ երկու պարկուճները, չէ± որ դրանք պետք է լինեին ավտոկայանատեղիի մուտքի մոտ: Այսինքն` այս ամենը խոսում է այն մասին, որ եթե մուտքի մոտ ինչ-որ կոնֆլիկտ եղել է, ապա կոնֆլիկտի մասնակիցները այնուհետեւ տեղաշարժվել են այլ ուղղությամբ: Իսկ դա եւս, մեղմ ասած, չի տեղավորվում ՙհարկադրված ինքնապաշտպանություն՚ վարկածի մեջ:
Այս տիպի հարցականներ դեռ շատ կան եւ հուսով ենք, որ առաջիկայում տեղի ունեցածի ամբողջական պատկերը ներկայացնելիս` նախաքննությունը դրանց բոլորի պատասխանները կտա: Բայց մինչ այդ, եւս մեկ հանգամանք աչքաթող չանենք: Ոստիկանությունը, ինչպես նշեցինք, տեղեկացնում է, որ Գոռը հանձնել է, այսինքն` պահել եւ կիրառել է ՙառանց գործարանային համարի ատրճանակ՚: Իսկ թե սովորաբար ինչ նկատառումներից ելնելով են առհասարակ ձեռք բերում եւ պահում ջնջված համարներով զենք, հին ճշմարտություն է:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում