ՙՙՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՄՄ-Ի 4-ՐԴ ԱՆԴԱՄԸ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՄՄ-Ի 4-ՐԴ ԱՆԴԱՄԸ՚

Վաղը Աստանայում կայանալու է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ սպասվում է, որ կքննարկվի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Արտակ Դավթյանի հետ մեր զրույցը նաեւ այդ ուղղությամբ էր:
-Վաղը ՀՀ նախագահը մեկնում է Աստանա, որտեղ պետք է ՄՄ-ին անդամագրվելու հարցը դրվի: Շատ էին խոսում այն մասին, որ ոչ միայն Հայաստանը չի ստորագրի ՄՄ-ին անդամագրվելը, այլ նույնիսկ Սերժ Սարգսյանին չեն հրավիրի այդ համաժողովին:
- Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները պետք է ստորագրեն այդ փաստաթուղթը, իսկ ՀՀ նախագահը հրավիրվել է Աստանա եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը հավակնում է լինել չորրորդ երկիրը: Օրեր առաջ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում եւս հայտարարեց եւ կարեւորեց Հայաստանի մասնակցությունը այս ինտեգրացիոն գործընթացներին: Ես կասկած չունեմ, որ Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը, եւ ՀՀ-ն էլ պետք է առավելագույնս իրազեկված լինի: Իսկ արդեն 2015 թվականին մենք ներգրավված ենք լինելու այդ նոր կառույցի մեջ: Իսկ մնացած խոսակցությունները, որ կան հակասություններ եւ այլն, բնական է, որ ինչ-որ բան, եթե ուզում ես կազմավորես, շատ ավելի դժվար է, քան կազմաքանդելը: Այսօր եւս շարունակում են այդ կազմաքանդիչ իրավիճակները: Տա Աստված, որ միասնական տնտեսական տարածք ունենալը տեղի ունենա առանց թերությունների:
- Այդ նույն կազմաքանդողները նշում են, որ ՄՄ-ին անդամագրվելուց հետո կկորցնենք մեր անկախությունը, եւ հետո համեմատում են Խորհրդային Միության հետ` ասելով, որ ՄՄ-ից խորհրդայնացման հոտ է գալիս: Դուք կիսո±ւմ եք այս տեսակետը, կամ եթե անգամ այդպես է, վա±տ հոտ է այն:
- Ցանկացած միջազգային պայմանագիր, երբ ՀՀ-ն ստանձնում է, այն ունի իրավական ավելի բարձր ուժ, քան ՀՀ-ում գործող օրենքներն են: Իսկ մենք բնականաբար չենք էլ կարող առանց այդ միջազգային պայմանագրերի հարաբերվենք աշխարհի հետ: Եվ երբ վավերացնում ես այդ պայմանագիրը, դա նշանակում է, որ որոշակի բան կորցնում ես եւ կորցնում ես հանունի համար: Բայց դրանք արվում է ի բարօրություն` մեր երկրի եւ ժողովրդի: Հիմա անկախ նրանից, թե ում հետ կվավերացնեինք պայմանագիր, անգամ նույնիսկ Եվրամիության հետ, միեւնույն է, որոշակի առումով գործելու է պայմանագրերի մի դաշտ, որը ունենալու է ավելի բարձր ուժ:
Ինչ վերաբերում է Սովետի հոտին, ապա համաձայն չեմ, քանի որ սա անկախ երկրների միավորում է: Իսկ ով կարող է ինձ ասել` ինչ է Եվրամիությունը, ի±նչ հոտ է գալիս դրանից:
- Ի դեպ, ներքաղաքական դաշտի հետ կապված նշում են, որ ՀՀԿ-ից եւս Սովետի հոտ է գալիս: Հնարավո±ր է հոտառությունները լավացել է:
- Չեմ կարծում, որ հոտառությունները լավացել է, քանի որ դրանով առանձնապես չեն փայլել, որովհետեւ արդյունքներն այլ կլինեին: Ինչ էլ որ ասելու լինեն, ուղղակի պետք է ասված խոսքում որոշակի լրջություն տեսնել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում