ՙՙԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՔԱՌՅԱԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԵԼԻՔԸ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՔԱՌՅԱԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԵԼԻՔԸ


Խորհրդարանական քառյակը շարունակում է իր հերթական հանդիպումները: Բոլորովին վերջերս այդ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցությունը առաջարկել է հանրահավաք անցկացնել եւ իշխանափոխություն պահանջել: Կա արդյոք անհրաժեշտություն հանրահավաքներ անցկացնելու եւ իշխանափոխություն պահանջելու այն պարագայում, երբ բոլորովին վերջերս փոխվեց կառավարության կազմը` սկսած նրա ղեկավարից` հարցին ԱԺ Գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ նշեց, որ չնայած նրան, որ քառյակ կազմող կուսակցությունները շատ են խոսում բաց եւ թափանցիկ գործունեության մասին, սակայն նրանց նիստերը ոչ բաց են, ոչ էլ` հրապարակային: Շարունակելով միտքը` ավելացրեց.

ՀԱԿ-Ն ՈՒ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԲԱՐԴՈՒՅԹԱՎՈՐՎԱԾ ԵՆ

-Հաճախակի են մեզ մեղադրում, թե մենք թաքցնում ենք բանակցային գործընթացները, բայց երբ այդ բանակցությունները վարվում են այլ երկրների կամ կառույցների հետ, ասենք, օրինակ` գազի թեմայով, բայց նման բան չկա: Ամեն ինչում մեղադրել ՀՀԿ-ին` սխալ է:
- Դուք հանրահավաքներ անցկացնելու որեւէ լուրջ նախադրյալ տեսնո±ւմ եք:
- ՀԱԿ-ը իր ստեղծումից եւ իրավահաջորդից ժառանգել էր հանրահավաքի տարբերակը, իսկ հանրահավաքային պայքարը բերում է ինչի` պարզապես լարվածության: Դե, լարվածությունից մինչեւ որոշակի անցանկալի գործողությունների անցնելը դժվար չէ: Նրանք պարզապես ցանկանում են նորից իրավիճակը լարեն, սրեն ու հասցնեն նրան, որ կրակից շագանակներ հանեն: Իսկ հիմա ինչ-ինչ հարցեր բերեն ու ասեն, որ սրա համար պետք է հանրահավաքներ անցկացնել: Ես հրատապ հարց չեմ տեսնում: Կառավարության ծրագիրը, ինչ խոսք, հավանության արժանացավ, արդյունքները նկատելու համար ժամանակ է հարկավոր: Իսկ հիմա Աժ-ում քննարկվում է նախորդ կառավարության կատարողականը, եւ դրա հետ կապված, եթե ինչ-որ հարցեր են տեսնում, ապա դրա համար ունեն քաղաքական բարձր ամբիոն, որտեղից կարող են իրենց խոսքը ներկայացնել ու հասցնել լրատվամիջոցներին եւ հանրությանը: Այսինքն, ըստ էության, լուրջ խնդիր, որպես այդպիսին, չկա: Սա պարզապես հերթական լարվածության առաջացումն է, իսկ ՀԱԿ-ը ձգտում է նրան, որ ուրիշի ձեռքով շագանակներ հանի, որովհետեւ հասկանում ենք, որ ՀԱԿ-ը միայնակ այդ ռեսուրսները չունի:
- ՀԱԿ-ի օրակարգում շարունակում է մնալ ՀՀ նախագահի հրաժարականը, իշխանափոխությունը: Ինչ-որ մասով այն կիսում է ՙԺառանգություն՚ կուսակցությունը, խմբակցությունը, իսկ ահա ՀՅԴ-ից եւ ԲՀԿ-ից նման բան չենք լսել: Եթե այս ֆորմատով քառյակը համագործակցի, որքա±ն այն կտեւի:
- Հենց այդ առումով համագործակցության եզրեր չեմ տեսնում: Երկու կուսակցություններն էլ` ՀԱԿ, ՙԺառանգություն՚, մասնակցել են 2008-2013թթ. համապետական ընտրություններին եւ տանուլ են տվել: Սկզբում ՀԱԿ-ի առաջնորդը մասնակցեց, իսկ հետո` Րաֆֆի Հովհաննիսյանը: Բավականին երկար ժամանակ ու ջանքեր պահանջվեցին, որպեսզի հաղթահարենք այդ ատելության փուլերը: Պարզապես, պետք է ասել, որ երկու քաղաքական ուժերը բարդույթավորված են, որն էլ հենց պատճառ է` տեղներից հանկարծակի վեր թռնելու եւ նախագահի հրաժարականը պահանջելու: Քաղաքականությունը սպրինտ չէ, այլ մարաթոն է, եւ պետք է կարողանալ հասնել եզրագծին, պետք է լինել լավ մարզավիճակում: Բայց ի±նչ են ասում այս կուսակցությունները` եկեք պահանջենք նախագահի հրաժարականը, որից հետո էլ շղթայական ռեակցիայով երկնքից մանանա կթափվի: Իսկ երբ գալիս է ապացուցելու, թե իրենց գործելաոճով ինչ են հավաքել, ինչ պաշարներով են մոտենում եզրագծին, պարզվում է, որ ոչ մի պաշար էլ չունեն:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ

-Կարելի է ասել, որ մեկնակվել է գալիք ընտրությունների արշավը: Այս ֆորմատով քառյակը իրար հետ անելիք ունի±, թե` ոչ:
- Քառյակը արդյունքներ գրանցել է խորհրդարանական ձեւաչափում, իսկ դրանից դուրս դժվար է պատկերացնել նրանց միասնական անելիքը: Իսկ խորհրդարանը թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, որտեղ քննարկվող ցանկացած հարց արագ տարածվում է բնակչության շրջանում: Խորհրդարանից դուրս տանել հանրահավաքային կամ մեկ այլ դաշտ, ապա այս պարագայում քառյակի մոտ որեւէ հեռանկար եւ անհրաժեշտություն չեմ տեսնում: Իսկ եթե կա հանրահավաքի անհրաժեշտություն, որտեղ պետք է կանգնել նորից ասել, որ ամեն ինչ վատ է եւ այլն, ապա պետք է միեւնույն ժամանակ նաեւ այդ հանրությանը ներկայացնել, բա լավ, դուք ի±նչ եք արել, եթե իշխանությունները ոչինչ չեն արել:
- 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության ծրագիրը: Իսկ մինչ այդ, ոչ իշխանական խմբակցությունները անխնա քննադատության էին ենթարկում այն: Ի±նչ եք կարծում, հասարակության մոտ հարց չի± առաջանա, եթե այդքան վատն էր ծրագիրը, ինչո±ւ դեմ չքվեարկվեց:
- Անկախ նրանից` նրանք մասնակցում են, թե` ոչ, միեւնույն է, ԱԺ-ում որեւէ նախագիծ հավանության արժանանալու համար պետք է 66 ձայն: Իսկ տվյալ պարագայում դեմ կքվեարկեն, թե չեն մասնակցի, դա չի ազդում 66 ձայնի վրա: Սա է պատճառը, որ հավատարիմ մնալով իրենց գործելաոճին` պարզապես չեն մասնակցում քվեարկությանը այն հույսով, որ ՀՀԿ-ից կլինեն պատգամավորներ, ովքեր կգտնվեն գործուղման մեջ կամ հիվանդության պատճառով կբացակայեն, որի արդյունքում 66 ձայնը չի ապահովվի: Սա պարզապես գործելաոճ է, այլ ոչ թե չեն կարեւորում ծրագիրը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում