ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՌԴ-Նª ԴՈՆԲԱՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵԺԱՑՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՌԴ-Նª ԴՈՆԲԱՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵԺԱՑՄԱՆԸ


Ենթադրությունն այն մասին, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները ոչ միայն չեն դադարեցնի, այլ նաեւ էականորեն կսրեն Դոնբասում ընթացող պատերազմը, հաստատում են վերջին երկու օրերի իրադարձությունները: Համենայնդեպսª նախօրեին Կիեւը թեժ մարտական գործողությունները Սլավյանսկից տեղափոխեց Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կենտրոնª միլիոնանոց Դոնեցկ քաղաք, ինչը ենթադրում է ոչ միայն պատերազմի թեժացում, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանակներում զոհերի թվաքանակի շեշտակի աճ:

ԻՆՉՈՒ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿԻԵՎՆ ԱՆՑԱՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Սրա հետ մեկտեղ, եթե մինչ այս Կիեւը խուսափում էր ծանր տեխնիկայի գործադրումից, ապա վերջին ժամանակներս աստիճանաբար Սլավյանսկում եւ նման այլ բնակավայրերում նախ սկսեցին գործադրել ականանետներ, ապաª հրետանի: Դա էլ մարսելով, արդեն Դոնեցկում ի հայտ եկավ ավիացիա: Ընդ որում, ոչ թե ցուցադրական թռիչքների, այլª մարտական գործողությունների տեսքով:
Թե ինչու դեռ ընտրությունների պաշտոնական արդյունքները չհրապարակվածª Կիեւը որոշեց այց չափով սրել իրավիճակը, կարելի է մի շարք բացատրություններ գտնել: Մասնավորապես, որ փորձում են մինչ նորընտիր օլիգարխ-նախագահի երդմնակալությունը լուծել Դոնեցկ-Լուգանսկի խնդիրըª Պորոշենկոյի համար անարյուն պաշտոնավարություն ապահովելու նպատակով: Չհաջողվելու դեպքում էլ, Պորոշենկոն կարող է հանգիստ ոչ միայն այս, այլ նաեւ մինչ այս թափված ողջ արյան մեղքը բարդել իր նախորդների վրա, թե նրանք օգտվեցին ՙհեղափոխական՚ ու նախընտրական խառնաշփոթից` գնացին այդ քայլին: Մեկ այլ տարբերակ. այս պահին Ռուսաստանը պատրաստվում է թերեւս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմնական իրադարձություններից մեկինª մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական միության հիմնադիր պայմանագրի ստորագրությանը եւ այդ առումով մի փոքր կաշկանդված է ուկրաինական ուղղությամբ: Այսինքնª չի կարող այս օրերին զորք մտցնել Դոնբաս-Լուգանսկ, քանի որ դա կարող է կասկածի տակ առնել Աստանայի պայմանագրի ստորագրումը: Ուստիեւª կարելի է օգտվել առիթից եւ բոլոր ուժերով փորձել արագորեն լուծել Դոնբասի խնդիրն ու փաստի առաջ կանգնեցնել Մոսկվային: Ընդ որում, այս վերջին հանգամանքի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ երեկ Կիեւից հնչեց հայտարարություն, թե Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ կազմից: Եվ էլի անորոշ տարբերակով, ընդամենը Անվտանգության խորհրդի դե-ֆակտո քարտուղար Անդրեյ Պարուբեյի անունից, ով միջպետական հարաբերությունների հետ պաշտոնապես եւ ոչ մի առնչություն, այսինքնª նման հայտարարության լիազորություն չունի: Եվ այս դեպքում էլ, իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացումների դեպքում Պորոշենկոն կարող է մեղքը բարդել իր նախորդների վրա, հաջողության հասնելու դեպքում էլ, հասկանալի է, բոլոր դափնիները նրանն են:
Բայց անկախ այն շարժառիթներից, որոնցով առաջնորդվում է Կիեւը, մեկ բան ակնհայտ է. ծանր տեխնիկայի եւ, հատկապես ավիացիայի գործադրումը ծանր վիճակի մեջ է դնում Դոնբասի ինքնապաշտպանությունը:
Միկողմիցª երեկ առավոտյան Կիեւը նախ հայտարարեց, թե արդեն իսկ գրեթե հաղթել է ՙապստամբներին՚, ապաª ըստ էության, այդ հայտարարությունը հերքող մեկ այլ մոտեցում սկսեց ցուցաբերել, թե կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր չեն հանձնվի, այսինքն, որ ամենեւին էլ ինքնապաշտպանությունը պարտված չէ: Վերջինս էլ իր հերթին տեսագրություններով ապացուցեց, որ, համենայնդեպս երեկվա դրությամբ, գործնականում չեն զիջել իրենց դիրքերը, եւ անգամ Դոնեցկի օդանավակայանն է իրենց վերահսկողության տակ: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ծանր տեխնիկայի դեմ ոչինչ չունենալովª Դոնբասի ինքնապաշտպանությունը լուրջ կորուստներ է կրել: Նախնական տվյալներովª խոսքը ինքնապաշտպանության տասնյակ եւ խաղաղ բնակչության հարյուրից ավել զոհերի մասին է: Ընդ որումª երեկվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Կիեւը աստիճանաբար նաեւ նոր զինատեսակներ է սկսում գործադրել, իսկ դա նկատելիորեն կավելացնի Դոնբասի ինքնապաշտպանության կորուստները: Եվ վերջապես այն փաստը, որ երեկ հայտարարվեց Լուգանսկից Դոնեցկ ինքնապաշտպանության ուժերի տեղափոխման մասին, ինչը նշանակում է, որ Դոնեցկում ուժերն արդեն սկսում են չբավարարել: Պակասը կարելի է լրացնել աշխարհազորի հաշվին: Սակայն անպատրաստ աշխարհազորայիններն այն իրավիճակում, երբ պետք է կռվել ավիացիայի եւ հեռահար հրետանու դեմ, քիչ օգուտ կարող են տալ:
Բայց նաեւ հասկանալի է, որ այս տեմպով Կիեւը երկար չի կարող շարունակել. առավելագույնը մի քանի օր, որից հետո ե°ւ հնարավորությունները չեն բավարարի, ե°ւ գնալով շատացող զոհերի պատճառով ահագնացող արտաքին աղմուկը կսկսի լուրջ խնդիրներ առաջացնել: Մի խոսքովª Դոնբասի ինքնապաշտպանությանը մնում է դիմանալ, բայց ուժերը կարող են եւ չբավարարել: Երկրորդը. Դոնբասում աճող կորուստները կարող են սկսել հիասթափություն առաջացնել ՌԴ-ի հանդեպ, որն այս օերին, գոնե տեսանելի քայլերում, այդ թվումª նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով, բավարարվում է միայն Կիեւին հասցեագրված նախազգուշացումներով:

ՌԴ-Ի ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Այսպիսովª այս իրավիճակում ՌԴ-ն պետք է կայացնի, բառիս բուն իմաստով, պատմական նշանակության որոշում. հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Աստանայի վրա± ու Ուկրաինայում դեռ բավարարվել հիմնականում դիվանագիտական քայլերովª աչքի առաջ ունենալով, որ Դոնեցկ-Լուգանսկի ինքնապաշտպանության ուժերը կարող են եւ չբավարարել, ինչը կնշանակի նաեւ տարածաշրջանը ԱՄՆ-ի լիակատար տնօրինության տակ դնել: Թե± պետք է առավել կենտրոնանալ ուկրաինական իրավիճակի վրա, այդ թվումª վերջնագրի տեսքով փորձի ապահովել Դոնբասի անվտանգությունն ու հակառակ պարագայում դիմի մինչեւ իսկ ռազմական միջամտության, հաշվի առնելով նաեւ, այդ ծայրահեղ իրավիճակը կարող է վերջին պահին խնդիրներ առաջացնել Աստանայում:
Կրկնենք. թերեւս Մոսկվային նման երկընտրանքի առաջ կանգնեցնելու նպատակ էր հետապնդում հենց այս պահին Դոնբասում իրավիճակն այսչափ սրելը, բայց, կարծես թե, ՌԴ-ն միջակյալ լուծում էլ ունի: Երեկ ուկրաինական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին տեղեկատվություն, թե ՌԴ-ի հետ սահմանին իրենց սահմանապահ ուժերը նկատել եւ մարտի մեջ են մտել ռուսական տարածքից Ուկրաինա մտած բավականին մեծ մի ավտոշարասյան հետ: Բայց. ՙՆրանց մի մասին հաջողվել է Անտրացիտի ուղղությամբ Ուկրաինա ներխուժել՚: Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ խոսքը զենքի եւ զինուժի տեղափոխման մասին է: Դա կարող էր նաեւ ապատեղեկատվություն լինել, սակայն փաստն այն է, որ Դոնբասը Ռուսաստանի հետ ունի բավականին երկար եւ գրեթե չվերահսկվող սահման եւ ցանկության դեպքում ոչ թե մեկ, այլ տասնյակ նման շարասյուներ կարող են անարգել տեղաշարժվել դեպի Դոնեցկ: Բացի այդª երեկվանից նույնիսկ ռուսական պաշտոնական մակարդակներով էր խոսվում, որ եթե ոչ պետական մակարդակով, ապա ոչ ոք չի կարող արգելել ռուսաստանցի կամավորներինª օգնության հասնել Դոնբասի իրենց հայրենակիցներին: Նման օժանդակությունը կարող է Դոնեցկի ինքնապաշտպանությանը հնարավորություն տալ ոչ թե օրեր, այլ շատ ավելի երկար դիմանալ Կիեւի ներկայիս հարձակումներին: Առավել եւս, որ Դոնեցկը մեծ քաղաք է, եւ այն ամբողջությամբ գրավելու համար ավիացիան եւ հրետանին քիչ դերակատարություն ունեն: Քաղաքները չեն գրավվում, քանի դեռ այնտեղ հետեւակը ոտք չի դրել, իսկ Դոնեցկ կամ տարածաշրջանի այլ պաշտպանված քաղաքներ ոտք դնելը Կիեւից շատ ժամանակ եւ մեծ զոհեր կպահանջի:
Մինչդեռ արդեն վաղը տեղի կունենա Աստանայի հանդիպումն ու Եվրասիական միության հիմնադիր պայմանագրի ստորագրումը: Այսինքնª ընդամենը երկու-երեք օրից Դոնեցկում ավիացիայի կիրառումը կարող է Կիեւի համար բոլորովին այլ հետեւանքներ ունենալ:
Եվ վերջում, խոսելով մայիսի 29-ի Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասին, նկատենք, որ երեկ պաշտոնապես հաստատվեց, որ դրան մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ այդ նիստում Հայաստանի հետ կապված կոնկրետ որոշումներ կլինեն, հակառակի մասին էին երազում մեր տեղական արեւմտամետները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում