Ինչպես հայտնի է, օրերս ՀԱՊԿ շրջանակներում կայացել էր անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողով, որին մասնակցում էր նաեւ մեր երկրի պաշտպանության նախարարը:
Ի թիվս այլ հարցերի, այդտեղ քննարկվել է նաեւ, այսպես կոչված, ՙգունավոր հեղափոխությունների՚ կանխարգելման խնդիրը ՀԱՊԿ տարածքում: Այժմ լիբերաստական շրջանակներում անասելի աղմուկ է բարձրացել, իբր ամեն ինչ տարվում է նրան, որ Հայաստանում ՙենթադրվելիք հեղափոխությունը՚ ճնշելու համար կներգրավվի ռուսական զորք, սակայն մեր ունեցած վստահելի տեղեկություններով` դա կեղծ թիրախ է: Իրականում 5-րդ շարասյուներին առավել անհանգստացրել է այն, որ ամբողջ ՀԱՊԿ-ով` ստեղծվելու են, այսպես կոչված, տեղեկատվական կամ կիբերզորքեր, որոնց համակարգումը լինելու է շատ սերտ եւ օպերատիվ: Այդպիսի ստորաբաժանումներն ի զորու են շատ արդյունավետորեն իրականացնել տեղեկատվական հետախուզություն, իսկ սերտ համակարգումը թույլ կտա կարեւոր կետերում շատ օպերատիվորեն հասցնել ջախջախիչ տեղեկատվական հարվածներ: