ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԻՄ ԽՆԴԻՐԸ՚ԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚
Արխիվ 12-16ՙԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԻՄ ԽՆԴԻՐԸ՚
ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իմ անունը բնակարանային խնդրի հետ կապված հնչեցնելուց հետո մայիսի 26-ին ՙԱ1+՚-ի լրագրողի կողմից հարցադրումների իմ պատասխանները ներկայացվել են մեկնաբանություններով, որոնք պարունակում են որոշակի անճշտություններ:
Իրականում երկու տարի առաջ իմ կողմից ՀՀ նախագահի առջեւ հարց է բարձրացվել, եւ այն լուծվել է հենց իր հանձնարարությամբ մեր մարզում իրականացվող ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:
Բազմաթիվ հեռախոսազանգերը եւ հարցադրումները, որոնք չգիտես ինչու` պարունակում էին քաղաքական ենթատեքստեր, ինձ հանել են հունից, եւ շատ հարցերի պատասխանել եմ առանց երկար մտածելու եւ չեմ պատկերացրել, որ իմ խոսքը կարող է ներկայացվել երկակի ստանդարտներ կիրառելով:
Կրկնում եմ, որ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ պետք չէ գյուղացու խնդիրները քաղաքականացնել:
Ես մշակույթի բնագավառի ներկայացուցիչ եմ, իմ հարցը գոյություն է ունեցել դեռեւս 90-ականների սկզբից եւ իր լուծումը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում` հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում:
Ուզում եմ նաեւ նշել, որ իմ ներկա խնդիրները վերաբերել են իմ ամենօրյա հոգսերին եւ ոչ թե պետական աջակցության տրամադրման գործընթացին:
Ինչ վերաբերում է Հանրապետականի հասցեին տպագրվածին, ապա հավաստիացնում եմ, որ խոսքը վերաբերել է գյուղացու խնդիրները քաղաքականությունից դուրս տեսնելուն եւ այդ խնդիրները այս կամ այն քաղաքական ուժի օգտին կամ դեմ պետք չէ մեկնաբանել:
Նաեւ ավելացնեմ, որ հարցի հետ կապված եղել են արագ արձագանքներ եւ տեղի ղեկավարները օգնում են, որ իմ բնակարանի հետ կապված թերությունները վերացվեն:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

