ՙՈրտեղ քոնը կասես, էնդեղ էլ` Բարդակչյանինը՚, - ահա այսպիսի գրություն թողնելով` օրերս ամբողջությամբ ջարդուփշուր են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը: Այո, պարզվում է, Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Լեւոն Բարդակչյանիª ընդդեմ Կոմիտաս վարդապետի արված նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց, նման հարձակում է կատարվել մեքենայի վրա: Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ` նշելով. ՙ
Համաձայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, առաջարկում եմ Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել եւ լուծարել, իսկ ամբողջ գույքը հանձնել մանկատներին՚: Նշենք, որ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է` ՙՍեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների՚: