Ուջանում եւ Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում: Հայտարարություն են տարածել, թե վարունգ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն իզուր չաճեցնեն, քանի որ ամռանը ջուրը 20 օրով կտրելու են:
Ավելին` միեւնույն ժամանակ պահանջում են 1 տարվա ջրի գումարը` արդեն իսկ խուճապի մեջ հայտնված գյուղացիներից: Ինչպես ասում են` ՙկարկուտը ծեծած տեղն է ծեծում՚, եւ սա էլ քիչ էր` գյուղացիներից շատերը ստիպված են եղել դեղձի, նռան, թզի ծառերը կտրել, քանի որ ցուրտը տարել է: Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթելու մեջ` նշելով. ՙԱյլապես պիտի մնանք պարապ ու սոված՚: Ի±նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արագածոտնի մարզպետը, եւ գյուղերն ինչո±ւ են կանգնել նման խնդրի առաջ, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. - Չկա այդպիսի բան, ինչպե±ս կարող են ցուցանակ փակցնել, թե 20 օր ջուր չի լինելու: Նախապես էլ, ջրի գումարները չեն հավաքվում: Ես անմիջապես այսօր այդ հարցը կքննարկեմ ու կուսումնասիրեմ խնդիրը: Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան: Հետո էլ ասում են գյուղում լուրերը շուտ են տարածվում, մինչդեռ մարզպետը եկավ Երեւան, մասնակցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, նոր ՙԻրավունքից՚ իմացավ, որ իր ենթակայության տակ գտնվող գյուղերում լուրջ խնդիր կա: