ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՎԵՆ

Արխիվ 12-16

ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԹԵԹԵՎԱՑՎԵՆ

Վերջին օրերին Հայաստանում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, ով հայտարարեց ՌԴ միգրացիոն համակարգը Հայաստանի քաղաքացիներին Մաքսային միության մոտեցումներն ու կանոնները համապատասխան կիրառելու պատրաստակամության, այդ նպատակով նախապատրաստված երկկողմ համաձայնագրի մասին: Դրա վերջնական մշակման ուղղությամբ համատեղ աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն կան խոսակցություններ` հնարավորինս արագ այդ գործընթացն ավարտելու մտադրությունների մասին: Դա էականորեն կդյուրինացնի ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ, այնպես էլ կլուծի այնտեղ հայաստանյան աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ: Թե հատկապես ինչ համաձայնագրերի մասին է խոսքը, փորձեցինք պարզել Միգրացիոն ծառայության ղեկավար ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ.
-Խոսքը երկու միջկառավարական, բարձր կարգավիճակ ունեցող պայմանագրերի մասին է: Մեկով` հնարավորություն է տրվելու մեր քաղաքացիներին ՌԴ մուտք գործելուց հետո յոթ օրվա փոխարեն երեսուն օրում հաշվառման կանգնել: Այսինքնª ավելի երկար ժամանակ կունենան` իրենց խնդիրները լուծելու: Իսկ հաջորդ պայմանագրով նախատեսվում է, որ ՌԴ-ում առանց աշխատանքի թույլտվության, առանց դրա համար փաստաթղթեր ներկայացնելու, պետական տուրք վճարելու` միանգամից կանցնեն աշխատանքի` կնքելով աշխատանքային պայմանագիր: Եվ աշխատանքային պայմանագրի տեւողության ընթացքում նրանք կհամարվեն ՌԴ-ում օրինական հիմքերով գտնվող քաղաքացիներ:
- Երբ այդ պայմանագրերն ուժի մեջ կմտնեն:
- Գործընթացը սկսված է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման:
- Պայմանագրերը որեւէ կապ ունեն ՄՄ-ին անդամակցելու որոշման հետ:
- Նույն խաղի կանոնները, սկզբունքները սահմանված են ՄՄ-ի պետությունների տարածքում: Մենք հիմա փորձում ենք մինչեւ անդամակցելը` ավելի վաղ ժամկետում, այդ նույն հարաբերությունները կյանքի կոչել երկկողմանի ձեւաչափով` հայ-ռուսական հարաբերություններում: Եթե կարողանանք անդամակցելուց մի քանի ամիս էլ շուտ անել, դա ՌԴ մեկնող եւ այնտեղ աշխատանքի անցնող առնվազն մի քանի հարյուր հազար անձի համար ավելի դյուրին պայմաններ կապահովի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում